Friday, December 23, 2016

«Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google»


«Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործելGoogle»։ Մտածելով այս թեմայի շուրջ՝կարծիքներս գնալով ավելի ու ավելի են շատանում: Եվ այդ կարծիքներս հիմնականում լինում են տարբերուղղությունների վրա: Ես, մոլորվելով բազմաթիվ ընտրությունների մեջ , այնուամենայնիվ եկա վերջին եզրակացության՝

քննությունների միջոցով ստուգվում է սովորողների գիտելիքը, նրանցից յուրաքանչյուրը նույնպես տեղեկացված է լինում իր գիտելիքի քանակության և մակարդակի չափը, թե ինչքանով են հասցրել յուրացնել գիտելիքները: Եվ քննության ժամանակ օգտվելով համացանցից՝ սովորողն առաջին հերթին խաբում է հենց ինքն իրեն: Չնայած որ բոլորն էլ ցանկություն կունենան, այսինքն չեն հրաժարվի այդպիսիհնարավորությունից, ինչպես բոլորը, այդպես էլ և ես: Չեմ կարող ասել, որ ինքնուրույն կարող եմ ամբողջ հարցերինպատասխանել ճիշտ: Իսկ ըստ Դեյլիի համացանցից օգտվելու համար տալիս են ուրիշ հարցեր՝ մեկնաբաննելուքննարկելու և այլ բաների վերաբերյալ, այս ամենի հետ համաձայն եմ, բայց ներքուստ այդքան էլ համաձայն չէի լինի,եթե լինեի կրթության քարոզիչ:

No comments:

Post a Comment