Friday, December 23, 2016

Ազատություն

Ազատությունը կյանքում կատարող մեծ հեղաշրջում է, դրա շնորհիվ մարդու, և ոչ միայն մարդու կյանքում, լինում են շատ կարևոր պահեր: Ազատությունը գնահատվում է այն ժամանակ, երբ որոշ ժամանակով բացակայում է: Ազատությունը ունի չափ ու սահման: Այն գեղեցիկ է նայվում, երբ չափի մեջ է: Միշտ չէ, որ մարդիկ պետք է ունենան ազատություն: Պահեր կան,որոնց ժամանակ, ունենալով ազատություն մարդիկ հետագայում ընկնում են տհաճ զգացողությունների մեջ: Լինում կաշկանդված, անինքնավստահ կամ ուղղակի կոտրված: Սակայն կյանքն առանց ազատության կլինի թերի, կթվա թշվառ ու անցանկալի: Մարդիկ կան, ովքեր չափից շատ են սիրում ազատություն, բայց գիտակցում են արարքները,նրանց սպասվում է լի փշերով ճանապարհներ: Ինչ վերաբերում է փշոտ ճանապաևրհներին ՝ արժե գնալ այդպիսի ճանապարհներ հանուն ազատության: Միևնույն է կյանքում թեկուզև առանց ազատության լինում են շատ դժվարություններ:

No comments:

Post a Comment