Saturday, December 31, 2016

Թարգմանություն «Բույսերը վերահսկում են միջատներին»

Որոշ բույսեր զարմանալի ունակություն ունեն՝ վերահսկում են միջատների գործողությունները: Օրինակ՝ սովորական լոլիկը: Եթե թրթուրը սկսում է կրծել իրեն, երկչոտ լոլիկը, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, արձկում է քիմիական նյութեր, որոնք հրապուրում են թրթուրի դեմ պայքարող մակաբուծ կրետների բանակին:

Ծխախոտը նույնպես ի վիճակի է «օգնության կանչել»՝ դիմագրավելու անհագ թրթուրներին և այլ վնասատուներին: Ավելին, այդ բույսերը ոչ թե պարզապես ազդանշան են ուղարկում մոտակայքում եղած ցանկացած գիշատիչների, այլ նրանց քիմիկատները ուղղված են բացառապես որոշակի տեսակներին:

Մի տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս է բույսը «հասկանում», որ իրեն սկսում են ուտել, նրանք անգամ տարրական ուղեղ չունեն, ինչպես միջատները: Իսկ ինչպե՞ս են կարողանում պարզել՝ հենց ով է իրենց ուտում և ումից կարելի է օգնություն խնդրել:

Գիտնականները ենթադրում են, որ բույսերը կարողանում են զգալ մարսողական նյութերը, որոնք արտազատվում են միջատների կամ վնասատուների ուտելու ժամանակ: Տարբեր միջատներ արտազատում են տարբեր նյութեր, ուստի բույսերը «հասկանում» են, որ անհրաժեշտ է կանչել այս կամ այն գիշատիչներին՝ գիշատիչ կրետներին, տիզերին թե ճիճուներին:

Բույսերը կարողանում են ոչ միայն ազատվել անկոչ հյուրերից, այլ նաև միջատներին խաբել հենց նրանց օգտին: Օրինակ՝ խոլորձներն արդեն ութսունհինգ միլիոն տարի է՝ կարողանում են վերծանել քիմիական ազդանշանները, որոնք միջատներն օգտագործում են հաղորդակցման համար, և այդ հոտերը օգտագործում են՝ միջատներին ծաղկափոշիներ տարածողի վերածելու համար: Օրինակ՝ շատ խոլորձներ կարողանում են արտադրել զուգավորություն ցանկացող էգ բզեզի հոտ: Ծաղկի նպատակն է գրավել արու բզեզին, որ նա թաթախվի ծաղկափոշու մեջ:

No comments:

Post a Comment