Wednesday, December 21, 2016

Փոխադրություն «Միջին մակարդակ»





Գալիս է մի պահ, երբ մարդ հասկանում է, որ իրեն շրջապատող մարդիկ նույնպես ունեն ինտելեկտ և կարող են ՄԻ ԽՈՍՔԻ ԳԱԼ: Այդ պահից սկսած մարդու կյանքում սկսվում է ամենակարևոր շրջանը: Նա կարողանում է ձեռք բերել շրջապատ, կյանքի ընկեր, հետաքրքիր աշխատանք: Կյանքի այդ փուլում սկսվում է դժվարին մասը:
Պետք է խոսել դիմացինի հետ այնպես, որպեսզի ճիշտ հասկանա քեզ, իսկ այդ ամենը խելք է պահանջում, այդ պահանջն էլ ուղեղն է զարգացնում: Զրուցակցի հետ խոսելիս չպետք է խեսես այնպես, ինչպես դու ես մտածում, այլ այնպես, ինչպես զրուցակիցը: Միայն այդ դեպքում նա քեզ կհասկանա: Դիմացինի հետ խոսելիս պետք չէ համարել իրեն ապուշ, քանի որ նա այդ ամենը զգալով ագրեսիայով է պատասխանում: Եվ դրանից հետո մի խոսքի գալ չի լինի:

Դեյ Քերնինգի օրինակում նկարագրված Պատրիկ Ջ.Օ. Հեյրի պատմության մեջ նշված էր, որ ինքը՝ Պատրիկը առանձնապես չուներ կրթություն, շատ էր սիրում մշտապես վիճել, իր դեմ տրամադրել մարդկանց: Նա պատմում է.

- Հաճախ ես դուրս էի գալիս գործարար մարդկանց աշխատասենյակից,ինքս ինձ ասելով.

<<Հո ես ստիպեցի էդ հավին ձենը կտրել>>:

Այդպիսի մտածելակերպ ուներ Պատրիկը, բայց հանկարծ գիտակցում է,որ զրուցակցին հաճելի չէ, հայհոյանք լսելը , իսկ ինքը շփվում էհայհոյանքներով: Դրանից հետո նա դադարում է հայհոյելը:

Դա լավ է, ցավոք սրտի, քիչ է:

No comments:

Post a Comment