Wednesday, December 21, 2016

Փոխադրություն «Այդ ոչինչը ես եմ»




Ես՝ քաղաքապետս, գնում էի դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Բարկացա ,երբ տեսա ցնցոտիների մեջ մի դերվիշի, ով պառկել էր մայթի լայնքին: Փողոցի բոլոր մարդիկ ոտքի էին կանգնում և խոնարհվում իմ առաջ: Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա,ես լսեցի, թե ինչպես այդ դերվիշը պատասխանելով անարգանք ցուցաբերեց իմ հանդեպ, ասելով, թե ինքը միայն իրենից մեծերի առաջ է ոտքի կանգնում: Բարկացած մոտեցա նրան և հարցրի.


-Միթե ես քեզանից մեծ չեմ, - նա պատասխանեց՝ ոչ, ասելով թե ինձանից բարձր աստիճաններ էլ կան: Եսհամաձայն եմ իր հետ, սակայն հարգանք էի պահանջում: Ապա միքանի վայրկյան անց հասկացա, որ եթե բարձրանամ կդառնամ նահանգնապետ, հետո վեզիր, ապա փոխարքա, իսկ հետո...

Վերջում ես նրան հասկացա, քանի որ նա ցանկացավ հասկացնել ինձ,որ ինքն էլ է եղել ինձ պես մեկը կամ վերջում ես էլ իր պես մեկն եմ լինելու:

No comments:

Post a Comment