Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք


Ես կարծում եմ, որ լրացուցիչ կրթությունը մարդու համար կարևորագույնն է, որովհետև մարդ ինչքան կրթություն ունենա, այդքան էլ մասնագիտություն: Լրացուցիչ կրթությունը մարդուն տալիս է հնարավորություն, մարդ պետք է այդ հնարավորությունը բաց չթողնի և շարունակի լավագույն ճանապարհը: Իհարկե, այն անհրաժեշտ է:  Իմ լրացուցիչ կրթությունը կազմակերպում եմ հանգիստ վայրում, որտեղ կլինեմ միայնակ կամ կլինի լռություն: Սիրում եմ կրթությամբ զբաղվել բացօթյա վայրում: Այդպես ես ինձ զգում եմ հանգիստ և կենտրոնանում եմ արածիս վրա:  Իհարկե, ընթերցանությունը ինձ համար լրացուցիչ կրթություն է, որովհետև ընթերցանությամբ բառապաշարս եմ հարստացնում: Կարդում եմ տարբեր գրքեր, բայց ավելի շատ հավանում եմ արկածային գրքեր, ծիծաղելի և զվարճալի: Նաև սիրում եմ հուզիչ գրքեր, կարդում եմ նաև օտար լեզվով գրքեր: Կարծում եմ՝ հետագայում օտար լեզվի գրքերի քանակը կավելանա:  Ռադիոնյութը սովորողին օգնում է ավելացնել բառապաշար, ազատ խոսել , չկաշկանդվել: Ծանոթանալ նոր ծրագրերի հետ: Գիտելիքներ ձեռք բերել համակարգչի հետ կապված: Իմ կարծիքով նյութ վերլուծելիս սովորողը ձեռք է բերում գիտելիք, իմանում տվյալ թեմայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր, զարմանալի դեպքեր: Իմանում է, թե ինչպես կարելի է հետաքրքիր, զարմանալի դասընթացներ անցկացնել և իհարկե այդ դասընթացները կլինեն արդյունավետ: Իմ կարծիքով տնային աշխատանքը դասարանում արված աշխատանքի կրկնությունն է, երբ սովորողը մանրամասն  աշխատում է առաջադրանքի վրա և ներկայացնում ուսուցչին: Որպեսզի և ուսուցիչը իմանա սովորողի յուրացրածը, և սովորողը ձեռք բերի ավելի շատ գիտելիքներ:  Իմ կարծիքով հնարավոր է զարգացնել լեզվական հմտությունները առցանց դասընթացի միջոցով, բայց դժվարությամբ: Կարող են լինել երեխաներ, որոնց համար հնարավոր կլինի հեշտությամբ զարգացնել լեզվական հմտությունները, բայց ինձ համար դժվար կլինի, որովհետև ես չեմ լսի ուսուցչուհու ձայնը, չեմ տեսնի նրան: Ինձ համար շատ կարևոր է լսել ուսուցչուհուն:  Ես առցանց ավելի շատ շփվում եմ իմ ընկերների հետ, այն ինձ համար լինում է օգտակար, սկսում եմ ավելի հմուտ խոսել, չամաչել և չկաշկանդվել: Ինչպես գրքի դեպքում: Այս տարի դեռ չեն եղել շատ առցանց քննարկումներ, բայց դեռ կսպասեմ:  Ես մասնակցել եմ բազմաթիվ արշավների, ճամփորդությունների, որտեղ ուսումնասիրել ենք տեղանքը և ձեռք բերել գիտելիքներ, ի դեպ այդպես ավելի հեշտ և հետաքրքիր է, արկածներով լի է անցնում դասընթացը:

No comments:

Post a Comment