First aid



Սիրտ

Սիրտը մարդու և այլ կենդանիների մկանային օրգան է: Սիրտը արյունը մղում է արյունատար անոթներ: Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր: Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում։ Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը նույնպես պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից: Ինֆակտը և սրտի այլ ախտահարումները հայտնաբերվում են սրտագրի միջոցով, որը արտահայտվում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը։


Վիրակապ

Նախ ասեմ, թե ինչ է վիրակապը՝ փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու, երակային արյունահոսությունը դադարեցնելու, մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու համար։

Կյանքում շատ հաճախ են հանդիպում տարբեր վնասվածքներ. խոհանոցում աշխատելիս երբեմն կտրում ենք մատը կամ այրում ձեռքը, վնասում ոտքը և այլն։ Այս վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար հաճախ անհրաժեշտ է լինում օգտագործել վիրակապեր։ Վիրակապն ունի հատուկ հմտություններ դնելու համար ևշատեչն անծանոթ են դրա ճիշտ հմտություններին:

Եվ այսպես, վիրակապելու ժամանակ տուժածին պետք է նստացնենք հարմար դիրքով, նրա մկանները պետք է լինի թուլացած, որպեսզի վիրակապը հետագայում չսահի։ Աշխատում ենք կանգնել տուժածի դիմաց և հետևել նրա դեմքի արտահայտությանը, քանի որ վիճակը կարողանանք որոշել։ Վիրակապելուց առաջ և հետո պետք է լվանանք մեր ձեռքերը։ Լավ կլինի, որպեսզի հագնենք մանրէազերծ ռետինե ձեռնոցներ։ Վերքը ծածկում ենք մանրէազերծ անձեռոցիկով, անձեռոցիկները պետք է լինեն վերքից մի քիչ ավելի մեծ։ Վիրակապելուց հետո հանգուցում ենք կամ ամրացնում ենք վիրակապի ծայրը անգլիական քորոցով, կպչուն ժապավենով։

Դրա համար սեղմենք եղունգը մինչև այն սպիտակի։ Եթե եղունգը բաց թողնելուց հետո նրա գույնն արագ չի վերականգնվում, նշանակում է` վիրակապը չափից ավելի ձիգ է, և արյան շրջանառությունը խանգարված է։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։ Եթե արյան շրջանառությունը ձիգ դրված վիրակապի պատճառով խանգարված է, ապա վիրակապը մի փոքր թուլացնել է պետք։

Ըստ ձևի վիրակապերը լինում են երկու տեսակի՝ փաթութային վիրակապ և եռանկյունաձև վիրակապ:


Փաթութային վիրակապ

Փաթութային վիրակապ գործածելիս գլանակը պահում ենք բացվող մասով դեպի վեր։ Սկզբում վիրակապի ծայրն ամրացնելու նպատակով կատարենք մեկ-երկու պտույտ։ Վիրակապի ամեն մի պարույրը պետք է ծածկի նախորդի մոտ 2/3 մասը։


Եռանկյունաձև վիրակապ


Եռանկյունաձև վիրակապը կապելու համար բավական է միայն ուշադիր նայել նկարին:




Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում է։ Դրանք լինում են փակ և բաց, լրիվ և ոչ լրիվ, բնածին և ձեռքբերովի: Ըստ վնասվածքի գծի կարող ենք տարբերել միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքները։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Բեկորները կարող են լինել մեկ կամ մեկից ավելի, կարող է նաև փշրվել:

Կոտրվածքի հիմնական տեսակները

1.միջագիծ

2.ներմխված

3.պտուտակաձև

4.բեկորային

5.պոկված

6.ենթավերնոսկրային



Կոտրվաքի բուժումը

Առաջին օգնութան համար հարկավոր է ստեղծենք ոսկրի բեկորների անշարժացում հատուկ շինաներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց կոտրվածքի ժամանակ դիմում ենք շտապ բժշկական օգնության, իսկ վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով։

Փակ կոտրվածք

Փակ կոտրվածքի ախտանշաններն են.

· Ցավ

· Կոտրված տեղում դեֆորմացիա՝ տձևացում

· Խշխշոց կոտրված հատվածների միջև

· Վերջույթների շարժման պասիվություն

· Ազդոսկրի կոտրվածքի ժամանակ տուժածը չի կարող ոտքը բարձրացնել։



Առաջին բուժօգնություն

· Տուժածին անշարժացրենք։

· Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսենք ոչ պակաս, քան երեք հոդ։

· Տեղադրենք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),

· Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրենք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տանք (մետաղալարե բեկակալ);

· Չփորձենք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։

· Դաշտային պայմաններում կարող ենք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։

· Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսենք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։



Բաց և փակ կոտրվածքներ

Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հակառակ դեպքում, եթե ոսկրի մասերից ոչ մեկը չի վնասել մաշկը՝ փակ:



Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ պետք է.

· Մերկացնենք վերջույթը, կտրենք հագուստը։

· Արյունահոսությունը դադարեցնենլ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնենք,

· Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնենք։

· Անշարժացնենք վերջավորությունը։

· Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տանք, եթե ունենք։

· Շտապ տեղափոխենք հիվանդանոց։



Խաղալիքներ

Ինչպես գիտենք երեխաների կյանքում շատ մեծ դեր է խաղում կյանքի առաջին խաղալիքը: Ծնողները պետք է շատ ուշադիր լիեն խաղալիքների ընտրության հարցում, քանի որ երեխաների խաղալիքների միջոցով ձեռք են բերում բնավորություն: Երեխաների շոշափման միջոցներից մեկը լեզուն է: Նրանք շոշափելու համար խաղալիքը կամ ձեռքի տակ ընկածը դնում են բերանը, որը հետագայում դառնում է վնասակար կյանքի համար: Անդրադառնանք խաղալիքներին՝ խաղալիքները չպետք է լինեն փափուկ կամ մազոտ, իսկ մնացածը կարող ես ընթերցել իմ գրառումների մեջ:


Խաղալիքներ, որոնք հակացուցված են երեխաների համար

1. Մանր դետալներ պարունակող խաղալիքներ

Երեխաների համար վտանգավոր կարող են լինել կոնստրուկտորների մանր մասերը, փափուկ խաղալիքների ոչ լավ սոսնձված մանր էլեմենտները (քիթ, աչքեր): Երեխան կարող է կուլ տալ դրանք, մտցնել քիթը կամ ականջը:

2. Մագնիսներով կոնստրուկտորներ՝ կազմված մագնիսական մետաղական գնդակներից

Քանի որ գնդակները շատ ամուր են միմյանց կպած ձգողականության շնորհիվ, նույնիսկ մեծահասակների համար դժվար է այն անջատել: Երեխաները փորձում են ատամներով անջատել` դնելով բերանը կարող են կուլ տալ: Եթե մեկ գնդակի փոխարեն մի քանիսն են կուլ տալիս, դրանք ձգվում, կպչում եմ միմյանց, առաջացնում են աղեստամոքսային տրակտի վնասում, նույնիսկ կարող են անցքեր առաջացնել:

3. Փորձարկումներ կատարելու մանկական հավաքածու (երիտասարդ ֆիզիկ, քիմիկ)
Նախատեսված է 10 տարեկանից բարձր երեխաների համար՝ մեծահասակների հսկողությամբ հասարակ քիմիական փորձեր կատարելու համար: Վտանգավոր է, քանի որ երեխան գործ ունի թթուների, ֆոսֆատների և այլ վտանգավոր նյութերի հետ, հնարավոր է երեխան շնչի վտանգավոր գոլորշիներ: Մեծահասակների հսկողության բացակայության դեպքում կարող է բերել այրվածքների, հրդեհի:

4. Երաժշտական խաղալիքներ
Երաժշտական խաղալիքները օգտակար են երեխաների համար: Սակայն, որոշ երաժշտական խաղալիքներ ունեն բարձր հնչեղություն, գերազանցում են նորմայով սահմանված 85 դԲԱ-ն: Բարձր մակարդակի հնչեղությամբ ձայնը վատ է ազդում լսողական օրգանի վրա, երկարատև օգտագործման դեպքում՝ կարող է հանգեցնել խլության: Հնչեղությունը պետք է լինի հաճելի, առանց աղմուկի, նորմալ տոնայնության, բայց նույնիսկ այսպիսի խաղալիքով չի կարելի 1 ժամից ավել խաղալ, քանի որ դա ազդում է նաև նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գերհոգնածություն:

5. Պոլիվինիլքլորիդից և ֆոսֆորապատ խաղալիքներ

Պոլիվինիլքլորիդը տարածված նյութ է խաղալիքների արտադրության մեջ: Այս խաղալիքներն էժան են, ունեն վառ գույներ, հարմար են խնամքի տեսակետից, բայց շատ վտանգավոր են պոլիվինիլքլորիդի և որպես հավելանյութ ավելացվող ֆտալատների պատճառով, որոնք քաղցկեղածին են: Մյուս խաղալիքները, որոնք պարունակում են վտանգավոր քիմիական միացություններ, ֆոսֆորապատված խաղալիքներն են: Դրանց թվին է պատկանում առաստաղին ուղղված լուսավորվող ապլիկացիաները, նմանակում աստղային երկնքին, տարբեր կերպարների լուսավորվող պատկերները:

6. Փափուկ խաղալիքներ
Իրականում էկոլոգիապես այնքան էլ մաքուր չեն համարվում, քանի որ արհեստական մորթուց պատրաստված խաղալիքների մազմզուկները հեշտությամբ կարող են մտնել երեխաների բերանը: Այս խաղալիքները դժվար են մաքրվում, կուտակում են փոշի: Շատ հաճախ փափուկ խաղալիքները ցածր որակի են (հիմնականում չինական արտադրության), պատրաստված են թունավոր նյութերից, ներկված են ծանր մետաղներ պարունակող ներկերով, ունեն թույլ ամրացված մասեր: Փափուկ խաղալիքները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, անգամ անաֆիլակտիկ շոկ:

7. Մանկական զենքեր
Տղաների ամենատարածված խաղալիքներից են՝ ատրճանակներ փամփուշտներով և սկավառակներով, նետեր, աղեղ նետերով, սուր ծայրերով թրեր: Երեխան կարող է իրեն կամ շրջապատում գտնվողներին վնասել, կրակել դեմքին՝ վնասելով աչքերը, ականջները: Տարիների ընթացքում այսպիսի խաղալիք զենքերը դառնում են ավելի վտանգավոր, քանի որ արտադրողներն ավելացնում են զենքերի հզորությունը՝ դարձնելով իրականին շատ նման:

8. Շարժվող խաղալիքներ
Վտանգավոր են պրոպելերներով խաղալիքները (ուղղաթիռ, թռչող փերի և այլն, որոնք պետք է լարել և բաց թողնել կամ ռադիոկառավարվող, արագ պտտվող, կարող են թռչել սենյակում): Այս խաղալիքները նախատեսված են դեռահասների համար, կրտսեր տարիքի երեխաները կարող են իրենց վնասել՝ շարժվող խաղալիքը ձեռքերին կամ դեմքին մոտեցնելով:

9. Անբնական վառ գույներով ռետինե խաղալիքներ
Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում խաղալ այդ խաղալիքներով, քանի որ երեխան կարող է կծել, պոկել և կուլ տալ ռետինե կաուչուկի կտոր: Անորակ և թունավոր են համարվում այն խաղալիքները, որոնք ունեն սուր հոտ, ձեռքերի վրա թողնում են ներկի հետքեր, իրենց կազմության մեջ ունեն սնդիկ, կապար, արսեն, կադմիում։ Այս խաղալիքները ներկրվում են հիմնականում Չինաստանից:

10. Խաղալիքներ և խաղի պարագաներ մետաղալարե շրջանակով (կարկաս)
Դրանք խաղի համար նախատեսնված վրանները, լաբիրինթոսները և զամբյուղներն են: Հիմնականում դրանք պատրաստված են ամուր նյութերից, սակայն երբեմն արտադրողները, չապահովելով անվտանգության կանոնները, դրանք պատրաստում են անորակ նյութերից, ինչի հետևանքով մետաղալարը կարող է ուղղվել և, պատռելով ծածկող կտորի շերտը, վնասել երեխային:













No comments:

Post a Comment