Friday, December 23, 2016

Արևի ժամանակն է

    

Ինձ համար լուսաբացը մի հեքիաթային պատկեր է: Ես ամենից շատ սիրում եմ ծիտիկների ծլվլոցը: Այդ լռությունը, որ տարածված է ամբողջ աշխարհով: Այդ բաց կապույտ գույնը , որը խառնված է նուրբ սպիտակ երանգներին: Բնության հոտը ու տեսքը, ծովի ձայնը: Այդ ժամանակ ես ամբողջովին մտնում եմ մի նոր աշխարհ, որտեղ միայն բարությունն ու արդարությունն է տիրում: Ես ինձ զգում եմ միայնակ,ինչպես մի թիթեռ , ով ամբողջ կյանքում միշտ ազատ է լինում:

No comments:

Post a Comment