Saturday, December 31, 2016

Թարգմանություն «Բույսերը վերահսկում են միջատներին»

Որոշ բույսեր զարմանալի ունակություն ունեն՝ վերահսկում են միջատների գործողությունները: Օրինակ՝ սովորական լոլիկը: Եթե թրթուրը սկսում է կրծել իրեն, երկչոտ լոլիկը, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, արձկում է քիմիական նյութեր, որոնք հրապուրում են թրթուրի դեմ պայքարող մակաբուծ կրետների բանակին:

Sunday, December 25, 2016

Սայաթ-Նովա «Բլբուլի հիդ լաց իս էլի»

Սայաթ-Նովան այս ստեղծագործությունը գրել է իր թանկագին մարդկանցից մեկի համար: Ցանկացել է ասել այն ամենը, ինչ ինքն է զգում, և իրականում ստացվել է , քանի որ նա այս ստեղծագործության միջոցով ցույց է տվել իր սերը ուշադրությունը անձնավորության նկատմամբ: Իսկ բովանդակության վերջում նա խոստովանում է, որ սիրուց խելքն իրենը չի: Յուրաքանչյուր մարդ կարդալով այս ստեղծագործությունը, կցանանա նվիրի իր սիրելիին, կպատկերացնի իր սիրած մարդուն ու կսկսի հիշել նրա մասին ու կարոտել նրան: Շատերը համաձայն կլինեն ինձ հետ:

Փոխադրություն «Պատմություն խոզերի մասին»

Մսավաճառները նկատել են, որ խոզի միսն աստիճանաբար մեզի համ է ձեռք բերում ու հետզհետե դառնում է անօգտագործելի։ Նրանք դիմել են քիմիկոս, պրոֆեսոր Դանտցերին Բորդոյից: Նա  հետազոտություն անելով պատճառը գտել է: Մահից առաջ խոզերը, գիտակցելով իրենց ինչ է սպասվում, սարսափում էին:

Saturday, December 24, 2016

Հետաքրքիր ենք մենք՝ ՄԱՐԴԻԿ...

Այցելում եք կինոդահլիճներ. ձեր առաջ դնում են համեմված ու փաթեթավորված, անտուն, լքված ու քաղցած մարդու կյանքի մասին մի «շոու»… Ծակ սրտով ու լիքը գրպանով, դատարկ հոգով ու լիքը ստամոքսով լա՜ց եք լինում՝ «անարդար է կյանքը մարդկանց հանդեպ» ստատուսով ու չեք էլ նկատում. որ նույն կինոդահլիճի պատի տակ, քրտնահոտ դիպլոմը ձեռքներին, կուչ են եկել իրական ֆիլմի իրական հերոսներ…

Friday, December 23, 2016

Բանի պետք է արդյոք պատերազմը

Շատ դուր եկավ
Բորխերթ Վոլֆգանգի այս ստեղծագործությունը:  Նրա ստեղծագործություններից մեծ սիրով կարդացել եմ «Լապտեր, գիշեր և աստղեր», «Հենց այս երեքշաբթի», «Ծաղկեփունջ»: Ի դեպ ասեմ, որ սրանք գրել  է պատերազմից հետո, երբ հոգով կոտրված էր, ու ներաշխարհը խառնված:  Երբեք չեմ սիրել պատերազմ, ու կարծում եմ ոչ ոք էլ չի սիրում: Գուցե կան մարդիկ, որ չեն ատում պատերազմը: Ժամանակ առ ժամանակ մարդու ինքնությունը շփոթեցնում է մտքերը: Շատերը չգիտեն ինչ է «պատերազմ» ասվածը, ինչ նպատակով է ստեղծվում այն, ինչպես է անհետանում և վերջապես ինչ հետևանքներ թողնելուց հետո է միայն չքվում: Ինչ է պատերազմը.

Բանտարկյալների երկընտրանքը



Այս պատմվածքում բանտարկյալները միմյանց չվստահելով մատնվում են երկուսն էլ: Կյանքում մարդիկ էլ նույն ձևով են մտածում,  ու այդ  մտածելակերպի պատճառով շատերն են փորձանքի մեջ ընկնում: Մարդ ինչքան ինքն իրենց են վստահում, այդքան պետք է դիմացինին վստահ են:

Ազատություն

Ազատությունը կյանքում կատարող մեծ հեղաշրջում է, դրա շնորհիվ մարդու, և ոչ միայն մարդու կյանքում, լինում են շատ կարևոր պահեր: Ազատությունը գնահատվում է այն ժամանակ, երբ որոշ ժամանակով բացակայում է: Ազատությունը ունի չափ ու սահման: Այն գեղեցիկ է նայվում, երբ չափի մեջ է:

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829թ. Նոյեմբերի 2-ին: Ծննդավայրը՝ Նոր Նախիջևանը: Նա մահացավ 36 ամյակում 1866թ. մարտի 31-ին,Կամշինում: Մանագիտությամբ եղել է գրականագետ, արձակագիր, գրող, ինչպես նաև բանաստեղծ: Նա ունեցել է Ռուսական կայսրության քաղաքացիության, Մոսկվայի պետական համալսարանի կրթություն:

Վաղը երաշխավորված չէ՝ ապրի՛ր այսօր

Հաճախ մենք այնքան են խճճվում մեր առօրյա կենցաղում, որ մոռանում ենք դադար առնել՝ հիանալու համար կյանքի գեղեցկությամբ: Կյանքն ապրելիս կարելի է վայելել յուրաքանչյուր վարկյանն անգամ: Չէ, որ կյանքի յուրաքանչյուր վայրկյանում տեցի ունեցած իրադարձությունը չի կրկնվի և ոչ մի անգամ:

Ռոբերտ Շաքլի «Արտաքի՞նն է ազդում բնավորության վրա, թե՞ բնավորությունը՝ արտաքինի»

Ռոբերտ Շաքլիի ստեղծագործությունները, գրեթե բոլորն էլ հավանում եմ, հետաքրքրությամբ եմ կարդում ու անհամբեր սպասում վերջին, քանի որ այնպիսի ստեղծագործություներն են, որոնց մեջտեղում դժվար է գլխի ընկնել հիմնական իմաստը: Շատ եմ հավանում, քանի որ ֆանտաստիկայի ժանրով են հիմնականում լինում:

«Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google»


«Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործելGoogle»։ Մտածելով այս թեմայի շուրջ՝կարծիքներս գնալով ավելի ու ավելի են շատանում: Եվ այդ կարծիքներս հիմնականում լինում են տարբերուղղությունների վրա: Ես, մոլորվելով բազմաթիվ ընտրությունների մեջ , այնուամենայնիվ եկա վերջին եզրակացության՝

Ամառային մտորումներ


Իմ ամառային արձակուրտը անցկացրել եմ հետաքրքիր, քանի որ հանգիստս անցկացրել եմ Սեվանում և Դիլիջանում:
Ծանոթացա պարզ լճին, Սեվանում մնացինք մի քանի օր: Այդ օրերի ընթացքում զբաղվել եմ քարերով, վատնել եմ ժամանակ քարեր գտնելու համար: Քարերը շատ բազմազան, բազմագույն և շատ հետքրքիր էր:

Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք

Ես կարծում եմ, որ լրացուցիչ կրթությունը մարդու համար կարևորագույնն է, որովհետև մարդ ինչքան կրթություն ունենա, այդքան էլ մասնագիտություն: Լրացուցիչ կրթությունը մարդուն տալիս է հնարավորություն, մարդ պետք է այդ հնարավորությունը բաց չթողնի և շարունակի լավագույն ճանապարհը: Իհարկե, այն անհրաժեշտ է:

Ես ներկան եմ, իմ աշխարհը ստեղծում է իմ մտքերը

Ես ներկան եմ, որտեղ կան յուրօրինակ մտքեր ,լավ և վատ արարքներ: Ես ներկան եմ , բայց իմ մտքերը կառուցում են իմ աշխարհը, ես ապրում եմ ներկայով, մտածում եմ ապագայի մասին, մտքերս են, որ ստիպում են մտածել ապագայիս մասին:

Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում

Ինձ տրվում է հնարավորություն, որի օգնությամբ ձեռք եմ բերում այն, ինչի կարիքը ունեմ կամ ցանկություն ունեմ: Վաստակում եմ իմ տանջանքով, արկածներով և այլն:

Հասարակությունը օգնում է, թե վնասում


Հասարակությունը կարող է օգնել, բայց չգիտեմ ինչու` վնասում է ու վնասում: Նրանք միայն խոսքով են ապացուցում, բայց դա դեռ քիչ է, պետք է գործով ապացուցել, որպեսզի միաժամանակ վստահություն և հավատարմություն ձեռք բերես:

Ես ապրում եմ, որովհետև …


Ես ապրում եմ, որովհետև Աստված ինձ գնահատելով տվել է շնորհք և բնավորություն և լավ ծնողներ, ես պետք է բոլորին գնահատեմ և այդպես էլ անում եմ, իմ կարծիքով: Ինձ տվել է նպատակ, կյանքի իմաստ, որը ես պետք է ծաղկեցնեմ:

Վերև — ներքև —



   

Այդ բառերը օգտագործված է փոխաբերական իմաստով: Ես բոլորին նայում եմ նույն աչքով, այսինքն բոլորը ինձ համար հավասար են, ինձ համար միևնույն է մարդ հարուստ է, թե աղքատ։

Անկեղծ չենք

Թումանյանին մտահոգում է կեղծավորությունը,չկա անկեղծություն, չկա բարեհոգություն և եթե կա էլ, դա դերասանություն է կամ կեղծավորություն:

Դառնացած ժողովուրդ


Թումանյանի հետ միանգամայն համաձայն եմ, քանի որ մարդիկ շատ են տխրում իրենց ընկերոջ ուրախության վրա: Դա նախանձություն է, որ մինչև հիմա մարդիկ նախանձում են , դա շատ վատ բան է, ես ատում եմ նախանձը:

Ձևն ու հոգին

Ըստ Հովհաննես Թումանյանի Գեղեցկիկը և կատարյալը դա հոգու և ձևի ներդաշնակությունն է: Կատարյալը, դա երկուսը միասին լինեն՝ ձևն ու հոգին:

Հովհաննես Թումանյան

    


Թումանյանը՝ հեքիաթագիր

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:

Նոր ծնված երազանք

Add caption


Երբեք չէի մտածել դրա մասին: Բայց ինձ թվում է, որ երջանիկ կյանք կունենայի, չնայած որ ես չեմ պատկերացնում մի կյանք , որտեղ չկան ականջներ, աչքեր: Ջուրն ամենուրեք կենդանություն է պարգևում և կյանք է տալիս բնությանը: Այն մաքուր, պարզ ու ամեն-ինչ հարթող երևույթ է :

Արևի ժամանակն է

    

Ինձ համար լուսաբացը մի հեքիաթային պատկեր է: Ես ամենից շատ սիրում եմ ծիտիկների ծլվլոցը: Այդ լռությունը, որ տարածված է ամբողջ աշխարհով: Այդ բաց կապույտ գույնը , որը խառնված է նուրբ սպիտակ երանգներին: Բնության հոտը ու տեսքը, ծովի ձայնը: Այդ ժամանակ ես ամբողջովին մտնում եմ մի նոր աշխարհ, որտեղ միայն բարությունն ու արդարությունն է տիրում: Ես ինձ զգում եմ միայնակ,ինչպես մի թիթեռ , ով ամբողջ կյանքում միշտ ազատ է լինում:

Մայիսյան հավաք




Այս տարին հրաշալի անցավ , ինձ շատ ու շատ օգուտներ տվեց և ես շատ բաներ սովորեցի: Ինձ համար շատ հաճելի էին մեր այս տարվա թեմաները: Ես գրեթե բոլոր թեմաներն էլ հավանեցի և հաճույքով սովորեցի: Միայն չհավանեցի ՙՙՄխիթար Սեբաստացու օրեր — ամենամյա նախագիծ՚՚ -ը: Ամեն դեպքում ես մասնակցեցի նախագծին: Դուր չեկավ նաև <<Թարգմանչաց տոն — գրաբարյան օրեր>> նախագիծը: Ինձ շատ դուր եկավ Համո Սահյանի , Աթբեկ Խնկոյանի , ինչպես նաև Նար Դոս-ի Ես և նա-ն:

Մակտուբ -ընթերցումներ

    

Հեղինակ՝ Պաուլո Կոելիո



Հատված առաջին

Պետք է միասին լինել, քանի որ անտառն ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:

Ընտրածս նախադասության մեջ կան շատ խորհրդավոր իմաստներ, բայց գլխավորը մեկն է: Պետք է միասին լինել, որպեսզի ամեն ինչ հաղթահարվի և ամեն բան ունենա իր հաղթանակը: Շատ լավ օրինակ էր բերել հեղինակը:

2. Չնայած նա դեռ վախեցած էր, բայց այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ վախը փոխարինվեց համարձակությամբ:

Զուգահեռ իրականություն

 





Ինձ թվում է , որ մյուս աշխարհում կլինի իմ ապրած կյանքի ապագան, սակայն ուրիշ ապագա,այսինքն ոչ այն ապագան, որը կլիներ հին աշխարհում: Իմ կարծիքով ես ամեն տեղ կհասնեմ իմ նպատակներին, ուղղակի տարբեր աշխարհներում,տարբեր ճանապարհներով: Մտածում եմ նաև, որ այս աշխարհի երազները կլինեն մյուս աշխարհում:

Ինչ է ընտրությունը , ինչպես եմ ընտրություն կատարում

    
Յուրաքանչյուրս ունենք ընտրություն կատարելու հնարավորություն: Սակայն ընտրություն կայացնելուց առաջ պետք է խորը մտածել, քանի որ այն կարող է փոխել մարդու ճակատագիրը: Անձամբ ինքս ընտրություն կայացնելիս երկար մտածում եմ: Ընտրություն կայացնելուց առաջ նախ լսում եմ ընկերներիս և ծնողներիս խորհուրդները: Ապա փորձում եմ պատկերացնել, թե որ ընտրությունը ինչ արդյունք կբերի: Իսկ ընտրություն կատարելուց հետո սպասում եմ իմ սպասած արդյունքներին:

Դիմակ

    
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Իմ կարծիքով այն առակ է, քանի որ սովորեցնում է երկու կարևոր բան: Պետք է ապրենք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում ապրել: Սովորեցրեց նաև , որ ամենքս պետք է գնանք մեր ճանապարհով: Յուրաքանչյուրս ունենք հմտություններ, որոնք ուղղակի պետք է մասնագիտացնել:

Մովսես Խորենացու և Եղիշեյի Ասույթները

   

Մովսես Խորենացի


1. Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։

2. Քաջերի սերունդները քաջեր են։

3. Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով


   

Լինել կույր աչքով, նույնն է ինչ ՝ զրկվել տեսարժան վայրերից, որոնք դիտելիս ուղղակի կարելի է վայելք ապրել: Իսկ լինել կույր մտքով, դա նույնն է , ին փոխել ճակատագիրը, վարվել սխալ, դժբախտացնել յանքը, քանի որ անմիտ արարքները միշտ է վատ հետևանքներ են ունենում: Լավ է ապրել առանց որոշ վայելքների, քան կյանքն անցկացնել դժբախտ ուղիների վրա:

Գրականություն «Սասնա ծռեր»


    

1. Ինչպե՞ս անվանեցին այն տունը, որը շինել էին Սանասարն ու Բաղդասարն:

2. Ո՞վ այդ տանը անվանեց <<Սասնա տուն>>: Ի՞նչը դրդեց, որ այդպես անվանեն:

3. Ի՞նչ նպատակով նրանք որոշեցին գնալ ծովափ:

4. Սանասարն երազում ո՞ւմ տեսավ և ի՞նչ խորհուրդ ստացավ:

Ինչո՞վ է որոշվում իմ ինքնագնահատականը





Ես ինքս ինձ հիմնականում գնահատում եմ ոչ ցածր, քանի որ այն կապված է իմ ինքնավստահության հետ, իսկ ինքնավստահությունը ինձ համար կարևոր հատկանիշ է: Որովհետև մտածում եմ, որ բոլոր ռիսկային և թեկուզ ոչ ռիսկային արարքները կատարում են ինքնավստահության շնորհիվ, նաև առաջին քայլերն էլ կատարում են ինքնավստահության շնորհիվ: Բացի այդ կարծում եմ, որ մարդիկ չունենալով ինքնավստահություն, չեն կարող հասնել որոշ ցանկությունների կամ նպատակների:չի նշանակում, որ ռիսկով անել վատ արարքներ, որովհետև դա ոչ թե թղնում է մաքուր հետքերայլ լրիվ հակառակը: Իսկ ինչ վերաբերում է իմ կատարած սխալներին, ես փորձում եմ հասկանալ և չկրկնել: Այլ ոչ թե ինքնվստահ շարունակել նույն ճանապարհով: Սխալ արարքներս չեմ գնահատում, քանի որ գիտակցում եմ , որ այդ ամենը ժամանակավոր է:

«Կոմիտասի երգը»

    




Ես առհասարակ չեմ լսում Կոմիտաս: Եթե չհաճախեի այս դպրոց, չէի լսի ընդհանրապես: Սակայն երբ լսում եմ, ինձ դուր են գալիս այդ երգերը և հաճույքով երգում եմ: Ինձ ավելի շատ դուր են գալիս նրա երգերը քանԵրաժշտությունները: Առավել ևս դուր են գալիս <<Հաբրբան>> և <<Սարեն կուգաս>>երգերը: Այդ երկու երգերը երգում եմ նաև այն ժամանակ, երբ ազատ եմ լինում: Կան երգեր, որոնքլավն են հենց իր կատարմամբ, օրինակ՝ <<Կռունկը>>: Իմ կարծիքով Կոմիտասը և որպես երգահան է լավը, և որպես երգը կատարող: Ինձ դուր են գալիս և նրա կատարումը, և նրա ստեղծագործությունները:

«Էվկալիպտ ծառեր» Թարգմանություն





Տես իմ թարգմանությունը՝ էվկալիպտ ծառերի մասին <<Թարգմանիր>> ամսագրում:

Նորությունների շարքը «Թարգմանիր»-ում


Մի շարք նորություններ անգլերենից <<Թարգմանիր>>ամսագրում:












«Պատրանքների աշխա՞րհ, թե դառը իրականություն»




Ես կարծում եմ, որ կյանքում պետք է լինի ամեն ինչից քիչ- քիչ, որպեսզի կյանքը լինի «համով»: Այսինքն՝ կյանքում պետք է լինի և՛ դառը իրականություն, և՛ քաղցր պատրվանք: Ինչպես ասվել է միշատ հայտնի ասացվածքում՝ լավ է դառը ճշմարտությունը, քանքաղցր սուտը: Եթե մենք չապրենք իրականությամբ, կգործենք մեծ սխալներ, քանի որ չի կարելի ապրել միայն երազանքներով, չէ՞ որ արթնանալու դեպքում կհասկանանք, որ արդեն ուշ է, ամեն ինչ փլուզվել է, իսկ մենք խորտակվել ենք:

Հանելուկ


Եթե չկա այն, չկա ոչինչ՝

Ոչ գիտելիք, ոչ պատասխան,

Երբ բացում ես, գրեթե միշտ

Լինում է այն երկկողմանի:   





Wednesday, December 21, 2016

Փոխադրություն «Այդ ոչինչը ես եմ»




Ես՝ քաղաքապետս, գնում էի դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Բարկացա ,երբ տեսա ցնցոտիների մեջ մի դերվիշի, ով պառկել էր մայթի լայնքին: Փողոցի բոլոր մարդիկ ոտքի էին կանգնում և խոնարհվում իմ առաջ: Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա,ես լսեցի, թե ինչպես այդ դերվիշը պատասխանելով անարգանք ցուցաբերեց իմ հանդեպ, ասելով, թե ինքը միայն իրենից մեծերի առաջ է ոտքի կանգնում: Բարկացած մոտեցա նրան և հարցրի.

Էսսե «Նահապետ Քուչակ»


  

Նահապետ Քուչակի ինքնությունը եղել է անորոշ: Նրա թոռան հիշատակարանում գրված է եղել, որ իրպապը՝ Նահապետ Քւչակը գործի մեջ եղել է վարպետ: Քուչակի անունով գրված հայրենների մեծ մասը սիրո մասին էր,քանի որ նա մտածում էր, որ յուրաքանչյուրին տրված մեկ կյանքը ապրելու համար պետք է իմանա, թե ինչ է սերը:

Փոխադրություն «Միջին մակարդակ»





Գալիս է մի պահ, երբ մարդ հասկանում է, որ իրեն շրջապատող մարդիկ նույնպես ունեն ինտելեկտ և կարող են ՄԻ ԽՈՍՔԻ ԳԱԼ: Այդ պահից սկսած մարդու կյանքում սկսվում է ամենակարևոր շրջանը: Նա կարողանում է ձեռք բերել շրջապատ, կյանքի ընկեր, հետաքրքիր աշխատանք: Կյանքի այդ փուլում սկսվում է դժվարին մասը:

Thursday, December 1, 2016

Մասնակցությունը Կարեն Բարսեղյանի ինքնատիպ ցուցահանդեսին

Մասնակցեցինք գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ինքնատիպ ցուցահանդեսին: Ցուցահանդեսում առկա էր հետաքրքիր բովանդակություն: Քանի որ բովանդակության մեջ մտնում էր ջինսերի վրա արված աշխատանքները: