Friday, December 23, 2016

«Պատրանքների աշխա՞րհ, թե դառը իրականություն»




Ես կարծում եմ, որ կյանքում պետք է լինի ամեն ինչից քիչ- քիչ, որպեսզի կյանքը լինի «համով»: Այսինքն՝ կյանքում պետք է լինի և՛ դառը իրականություն, և՛ քաղցր պատրվանք: Ինչպես ասվել է միշատ հայտնի ասացվածքում՝ լավ է դառը ճշմարտությունը, քանքաղցր սուտը: Եթե մենք չապրենք իրականությամբ, կգործենք մեծ սխալներ, քանի որ չի կարելի ապրել միայն երազանքներով, չէ՞ որ արթնանալու դեպքում կհասկանանք, որ արդեն ուշ է, ամեն ինչ փլուզվել է, իսկ մենք խորտակվել ենք:

Իսկ եթե ապրենք միայն իրականությամբ՝ առանց երազելու, ուղղակի կյանքը կլինի անհետաքրքիր, կլինեն միայն այն բաները, որոնք լինում են բոլորի հետ, բայց սովորական կյանքում: Մի հատված տեքստից.
  Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա: 
   Դեպքեր են լինում, երբ երազանքներն օգնում են մարդուն իրական կյանքում: Մի խոսքով՝ ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երազնքների...

No comments:

Post a Comment