Friday, December 23, 2016

Ձևն ու հոգին

Ըստ Հովհաննես Թումանյանի Գեղեցկիկը և կատարյալը դա հոգու և ձևի ներդաշնակությունն է: Կատարյալը, դա երկուսը միասին լինեն՝ ձևն ու հոգին: Առանց ձևի մարդիկ միայն հետաքրքրվում են գեղեցիկով, այսինքն միայն տեսքով, կամ առանց գեղեցիկի մարդ կլինի հուսահատված և ամեն-ինչին կնայի դառնորեն ու տգեղ աչքերով: Շատ տեղեր կան , որտեղ չի իրագործվել այդ բանաձևը և մինչև հիմա էլ չի իրագործվում: Մարդիկ վազում են հեշտին, չեն սիրում տանջվել, ջանք թափել և այլն: Մարդկանց մի մասը այդպես են խորտակվում: Թումանյանի հետ համաձայն եմ այս մտքի հետ՝ <<Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․>> Երբ մարդկանց հարցնում ես՝ ‘’գրականություն սիրում ե՞ս’’ - պատասխան ես ստանում ‘’ Այո, սիրում եմ գիրք կարդալ’’: Ուղղակի չեն գիտակցում , թե կյանքը ինչ կլիներ առանց գրականության, մի տախտկալի հեքիաթ, կարճ պատմություն, որտեղ չկա ոչ մի գեղեցիկ խոսք, քնքշություն և այլն: Եվ ամենակարևորը, որ չի կարող թատրոնը գրականությանը հյութ տալ, դա գրականությունն է , որ թատրոնին հյութ է տալիս:

No comments:

Post a Comment