Friday, December 23, 2016

Մակտուբ -ընթերցումներ

    

Հեղինակ՝ Պաուլո Կոելիո



Հատված առաջին

Պետք է միասին լինել, քանի որ անտառն ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:

Ընտրածս նախադասության մեջ կան շատ խորհրդավոր իմաստներ, բայց գլխավորը մեկն է: Պետք է միասին լինել, որպեսզի ամեն ինչ հաղթահարվի և ամեն բան ունենա իր հաղթանակը: Շատ լավ օրինակ էր բերել հեղինակը:

2. Չնայած նա դեռ վախեցած էր, բայց այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ վախը փոխարինվեց համարձակությամբ:

Այս առակից ընտրեցի այս տողերը,քանի որ պետք է միշտ համարձակություն ունենալ և քայլել առաջ: Վախը կարող է փոխարինվել համարձակությամբ և ոչ բոլոր մարդկանց մոտ մոտ է այդպես: Այդպես է լինում այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ինչ-որ բանի ձգտում:

3. Առակի կարևոր տողերն էին սրանք ՝ <<Ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով>>: Չգիտեմ ինչու եմ մտածում այսպես՝ Աստծուն տանող ճանապարհը դա արդեն կյանքի վերջն է: Այսինքն , ամեն մեկն գնում է Աստծու մոտ , ըստ իր ապրած կյանքի:

4. Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ:

Այս տողերին համընկնում է այս ափորիզմը ՝ լացը թուլության նշան չէ, այն ուղղակի վկայում է , որ մարդ ունի նուրբ հոգի: Մարդն ազատ էակ է և կարող է իր զգացմունքներն արտահայտի, որտեղ ուզում է և ինչպես կարող է: Պետք չէ թաքցնել զգացմունքները, եթե դա ոչ ոքին նեղություն չի պատճառում: Զգացմունքները արտահայտելը ամոթ չէ, այլ ուղղակի մարդն այնքան անկեղծ է, որ չի կարող թաքցնել այն, ինչ զգում է դիմացինի հանդեպ:

5. Կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:

Ոչ իհարկե, չկա այնպիսի մի ժամանակ, երբ կարող է մարդ իիր երջանկության մասին պատմի դիմացինին: Մարդ ազատ է ևև կարող է իր զգացմունքներն արտահհայտի:



Հատված երկրորդ



1. Չնայած գանձը կարող է թաղված լինել քո իսկ տան տակ, դու այն կգտնես միայն, եթե սկսես փնտրել:



Այս առակում կաին շատ հատվածներ, որոնք կցանկանայի դուրս գրել և խոսել դրանց մասին, բայց ընտրեցիայս մեկը: Այս տողերում ասվումէ , որ պետք է փնտրտել, քչփորել, որպեսզի գտնել այն ինչ-որ մեզ պետք է: Առանց փնտրելու կամ աշխատելու ոչինչ չենք կարող անել: Այդպես կյանքը կլինի ավելի տախտկալի և անհետաքրքիր:



2. Նա, ով ճաշակել է վախի զգացումը և գործել՝ թույլ չտալով վախին ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը:



Վախն էլ է երջանիկ լինելու մի մասնիկ, սակայն խիզախ լինելու համար պետք է մոռանալ վախի մասին և թույլ չտալ վախին տիրել մարդուն: Կյանքում վախ չտեսնելով մարդ չի գիտակցի ,թե ինչ է վախը և ինչպես կարելի է խուսափել վախից:



3. Եթե դու չափից ավելի լուռ ես, դու չես ապրում:



Կյանքն ապրելու համար պետք է լինել երջանիկ , երջանիկ լինելու համար , պետ է ունենալ ընկերներ , որոնց հետ կարող ես ուրախությունդ կիսելու համար երջանկացնես նրանց: Սակայն մի այլ եսանկյունից նայելիս, հասկանում եմ, որ շատ խոսելն էլ է վնասակար երջանիկ ապրելուն:

4. - Այդ դեպքում ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ այդքան արագ տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:

Այս առակի հետ այդքան էլ համաձայն չեմ: Ուղղակի ուսուցչի համար մաքրության հասնելը, Աստծուն հասնելն է:



5. ցանկությունը հնարավորություն է տվել նրանց՝ մտնելու առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:



Այս առակն ուզում ասել, որ պետք է միայն ցանկություն ունենալ և կհասնես ամեն ինչին: <<Երբեք մի ասա երբեք>> այս ասացվածքը հենց այս առակի համար է: ԱՅսինքն անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ցանկություն ունենալ:



6. Եվ որքան ես թափանցում էի Աստծո արարչագործության մեջ, այնքան ավելի էի մոտենում Նրա իմաստնությանը:



Այս առակն ուզում է սովորեցնել, որ պետք է աշխատել երազանքներին հասնելու համար: Այստեղ հերոսն կույր էր , բայց մտածելով , որ անհնարին ոչնիչ չկա , ձգտեց և աշխատեց իր երազած մասնագիտությանը հասնելու համար:



7. «Հենց որ ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը»



Ընտրեցի այս նախադասությունը, քանի որ այս նախադասությամբ ուում է ասել, որ պետք գտնել հետաքրքրություն , այլ ոչ թե ապրել հին հետաքրքրությամբ , ինչպես նաև անցյալը վերհիշելով:



8. մի մարդու երջանիկ լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են լինում:



Այս առակն ուզումէ ասել, որ ինչ-որ մեկի երջանկությունը կախված չէ մի ուրիշից: Եթե մեկը դժբախտ է չի նշանակում, որ դա մյուսի երջանկության պատճառն էր:



9. նրանք սկսեցին խոսել մի լեզվի մասին, որ գոյություն ունի բառերից այն կողմ, ինչպես նաև դիմացինին հասկանալու մարդկային ունակության մասին:



Իմ կարծիքով այս առակն ուզում է սովորեցնել, որ պետք է մեը մյուսին հարմարվի , որպեսզի բոլորն էլ իրար հասկանան :



Հատված երրորդ





1. Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր, բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են:



Բառերը կարևոր չեն, այլ վերաբերմունքն է կարևոր: Կարևորը անելն է, ոչ թե անիմաստ խոսելը: Մենք կարող ենք հանգիստ նստել և խոսել, բայց չենք կարող այդպես հանգիստ նստած ինչ-որ բան անել: Խոսքերն ոչինչ չեն ապացուցում, փոխարենը պետք է արարքներով ապացուցել:



2. «Աստված, ինձ ուժ տուր՝ հաղթելու չարին»



Այս առակի որպես կարևոր արտահայտություն ընտրեցի ս: Այս առակով Պաուլո Կոելիո ուզում է սովորեցնոլ, որ ամեն բան պետք է ինքնուրույն հաղթահարել, ոչ թե նստել և Աստծուց խնդրել: Ճիշտ է պետք է հավատալ Աստծու հնարավորություններին, բայց պետք է իինքնուրույն պաշտպանությւոն ունենալ:

3. Աստված խառնում է մութն ու լույսը, որպեսզի տեսնի՝ Երկիր մոլորակն այդքան խիզախություն ունի արդյոք պտտվելու:

Այս նախադասությունը կարող ենք հասկանալ նաևփոխաբերական իմաստով, այսինքն Աստված մութն ու լույսը համարում է չար և բարի: Եվ երբ խառնի իրար կամ վերացնի արդյոք կյանքը կշարունակվի:



4. Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ կսկսես արտադրել քո ուտելիքը:



Այս առակը կարդալիս երեխաները պետք է սովորեն , որ պետք է ինքնուրույն շարժվել: Աստված միայն տալիս է հնարավորություն , միայն պետք է այն չանտեսել և ճիշտ օգտագործել:



5. Միայն սերն է ստրկությունը վերածում ազատության:

Իհարկե միայն սերն է , որ ամեն ինչկարող է հաղթահարել: Մենք ՝ բոլորս պետք է լինենք սիրով և իմանանք , թե ինչէ սերը: Սերն է խաղաղություն բերում և համերաշխեցնում բոլորին: Միայն պետք է սիրել իմանալ և սիրել բոլորին: Լինել բոլորի հետ սիրով: Սերը երբեք ոչ ոքի ետ չի պահել սեփական երազանքների իրագործումից:



6. Բայց երբ դու համակերպվ եցիր և սկսեցիր ուրիշի օգնությունը փնտրել, Աստված ուղարկեց ինձ:

Առակը սովորեցնում է, որ լինել հավատով ինչ էլ որ լինի և հավատալ Աստծուն: Լինել նպատակասլաց և ուժեղ:

7. Բավարար չափով մարզվե´ք, բայց սարսափելի սխալներ մի´ գործեք՝ ենթադրելով, թե դուք գիտեք՝ ինչպիսի հարված է մտադիր հասցնել ձեզ ձեր հակառակորդը:

Այո , պետք է մարզվել, լինել ուժեղ, սակայն պետք չէ թերագնահատել հակառակորդի ուժերը:

8. Կյանքը ոգևորություն է: Փորձեք հիշել, թե Դուք որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:

Կյանքը պետք է վայելել , այլ ոչ թե ժամանակ անցկացնել անիմաստ և ձանձրալի բաների վրա: Պետք է լինել ընտանիքի կամընկերների հետ , զվարճանալու համար:

9. Ինձ թվում է՝ փոխանակ շնորհակալությամբ ու շողշողացող փունջ լամպերի տեսանկյունից նայես անցնող տարվան, դու կենտրոնացել ես այն միակ լամպի վրա, որը չի լուսավորում:



Այս միտքն ինձ փոխաբերական իմաստվ է թվում: նա կենտրոնացել էր փնջի այն միակ լամպի վրա, որը չէր լուսավորվում, ճիշտ, այսինքն նա կենտրոնացել էր կյանքի այն փոքրագույն մասնիկների վրա , որոնք մութ էին՝ ձանձրալի, անհետաքրքիր կամ տխուր:



10. Ես իմ կյանքում ոչինչ չեմ արել, որպեսզի արժանանամ հրեշտակի ուշադրությանը:



Եթե չլիներ այս վերջին տողը՝ << Եվ նա շարունակեց իր ճամփան՝ չիմանալով անգամ, թե ինչից է հրաժարվել: >>, կմտածեի որ անցորդն գիտակցելով է այդպես ասել, բայց քանի որ տեսա վերջին տողը, հասկացա, որ նա այդքան էլ հետաքրքիր կյանքով չի ապրել, այսինքն նա չար արարծի չի հանդիպել, որպեսզի հանդիպի նաև հրեշտակի:



Հատված չորրորդ





1. Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում էր:



Այս առակը սովորեցնում է , որ պետք է ամեն ինչ սիրով անել: Եթե ինչ - որ մեկին ստիպեն, որ գնա ինչ-որ պարապունքի , նա իր ցանկությամբ չի անում, ուրեմն այդքան էլ իրմոտ լավ չ ստացվի: Այսինքն պետք է սիրել , որպեսզի կարողանա զբաղվելտվյալ գործով:



2. Մի բան է ինչ-որ բան ունենալը և հրաժարվելը, մի այլ բան՝ ոչինչ չունենալ և քննադատել նրանց, ովքեր ունեն:



Պետք չէ քննադատել դիմացինին: Ուղղակի պետք է շնորհակալ լինել այն ամենի համար ինչ -ո ր ունենք : Միգուցե փորձել ավելին ունենալ, դրա համար պետք է ձգտել, այլ ոչ դժգոհել և ավելին պահանջել:



3. Հեշտ է դժվար լինելը:

Այո մարդկանց համար հեշտ է ամեն ինչ բարդություն սարքելը: Բոլորը ձգտում են հեշտին, չմտածելով, որ մյուս դեպքում կարող է ավելի լավին հասնել, չնայած, լավ է , որ ամեն մեկը իիր կարողությունների սահմանով է բավարարվում: Բայց միևնույն է , ես միշտ ասելու եմ, որ պիտի ձգտենք և հասնենք մեր նպատակներին:



4. Դրա փոխարեն ես իմ լավագույն գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ



Պետք է հարմարվել, այսինքն եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, պետք է այնպես անել, որ նա չնկատվի, այլ ոչ թե ամբողջ կյանքն անցկացնել իր հետևից վազելով:



5. Մենք դժվարությամբ ենք ընդունում ուրիշների օգնությունն ու աջակցությունը:

Շատերն են այսպես լինում: Ամաչում են ուրիշից օգնություն խնդրել: Բայց մարդիկ կան , ովքեր չեն ամաչում, այլ մտածում են, թե ապագայում երեսով կտան նրանք , ովքեր օգնություն են ցուցաբերել: Բայց դա այդպես չէ, այլ հակառակը, կարծում եմ, որ լավություն կամ օգնություն ցուցաբերող մարդը պետք է լավ զգա իրեն:



6. Եվան ներքև նայեց և ջրի մեջ տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:



Իմ կարծիքով այդ արտացոլանքը իր արտացոլանքն էր: Առակը սովորեցնում է, որ ամեն պատահած մարդուն պետք չէ ուշադրություն դարձնել: Պետք է հավատալ Աստծոն, մարդու արարչին:



7. Վերքերը բուժվում են. դրանցից մնում են միայն սպիները, իսկ դրանք ոգեշնչող են:

Այս առակը ինձ շատ դուր եկավ, քանիոր այս ասացվածքը ինձ շատ էր դուր գալիս: Սա կարևոր է իր փոխաբերական իմաստով: Այսինքն ինչ-որ մեկի ասածնկարող է վիրավորել քեզ, դա կանցի,սակայն կմնան հիշողություններ, որոնք դուք երբեք չեք մոռանա: Այո, այդ սպիները՝ հիշողությունները օգուտ են բերում տվյալ մարդու վերաբերյալ կարծիք կազմելու համար:

8. Որոշակի իրողություններ պետք է տեղի ունենան անհրաժեշտ տեմպով ու ռիթմով:

Ճիշտ է ասված առակում, պետք է ամեն օր աղոթել, չմտածելով ու չանհանգստանալով, թե ինչ - որ մեկը կհասկանա քեզ , թե ոչ, կարևորը Աստված կլսի քո ձայնը: Ընտրեցի այս նախադասությունը , որպես փոխաբերական իմաստով: Այս նախադաությունը ասում է, որ ամեն ինչ համով պետք է լինի, ամեն ինչ իր տեղին և ժամին:





Հատված հինգերորդ



Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:

Կյանքում ով, ինչքան կարող է պետք է լավ արարք անի: Արարքը անելուց առաջ նախ պետք է մտածել, դա վատ հետևություն կթողնի , թե լավ: Ամեն լավ արարք անելուց պետք է իմանանք , որ մի օգուտ տվեցինք մեր ապագա կյանքի համար, ամեն իմաստներով:

Բայց ոչ ոք չի կարող այնտեղ մշտապես մնալ. հենց որ ընտրությունը կատարվում է, նա պետք է գնա՝ չմտածելով այն ուղու մասին, որն ինքը մեժել է:

Համաձայն եմ , բայց մինչ այդ պետք է ճիշտ ընտրություն կայացնել, քանի որ կեսից չի կարելի հրաժարվել:

«Ճանաչիր ճշմարտությունը, և այն քեզ ազատ կդարձնի»:

Իմանալով ճշմարտությունը ես կիմանամ յուրաքանչյուրի հետ ինչպես շփում ունենամ, այլ ոչ թե ինքս ինձ խաբելով բոլորի հանդեպ լավը կամ վատը մտածեմ:

Բայց քանի որ ես ետ չեմնայում ու չեմ կարող տեսնել իմ սեփական մեղքերը, ապա ընդունակ եմ դատելու ուրիշներին:

Այս դեպքում տվյալ մարդու մեղքը այն էր, որ չէր նկատել իր սխալները և չգիտակցելով կրկնել էր իր սխալները:

. Վերափոխի´ր այս կրակը բոցի, որպեսզի այն կարողանա տաքացնել իմ սիրտը և ինձ սովորեցնի սիրել:

. Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:

Այո, քանի դեռ կյանք կա և ամեն մեկը ունի իր կյանքն վայեելու հնարավորությունը , պետք է այն վայելել առանց վախենալու: Պետք է ապրել առանց վախի , այն դեպքում երբ վախը չի փոխազդի խիզախության:

. - Աստված կա, և Դուք դա ապացուցեցիք ինձ,- ասաց մուրացկանը

Այսինքն մուրացկանը Աստծուն խնդրել էր, որ իրեն գումար տան , առանց իր մուրալու և այդ գումարը տա Աստված: Նա երբ տեսավ , որ ինչ որ մեկը իրեն գումար տվեղ, մտածեց որ երկրորդ խնդրանքն էլ կկատարի բարի ու կամեցող Աստված:

.Մայրս ինձ միշտ ասել է, որ ես թոքաբորբ կստանամ, եթե անձրևի ժամանակ դուրս գամ տանից:

Ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինի պետք է մոր ասածն լսել և հետևություն անել: Շատ բաներ եմ արել իմ մայրիկի ասածին հակադիիր , բայց հասկացել եմ , որ սխալ եմ և հիմա փորձում եմ եղբորս երեխաներին սովորեցնել, որ պետք չէ մայրիկին խաբել:

. Եթե դուք պահպանում եք ամեն հին բան, ապա էներգիան տեղ չի ունենա իրեն բացահայտելու:

Պետք է ամեն բան պահպանել, որպեսզի ամեն ինչից հիշողություն մնա: Պետք է ուշադիր վարվել հիշողությունների վերաբերրյալ:

. Լեգենդում ասվում է, որ կախաղանը երբեք էլ չօգտագործվեց, բայց նրա նեկայությունն ամեն ինչ փոխեց:

Այո , իհարկե , այդպիսի բան կարող է լինել: Պարտադիր չէ ամեն բան օօգտագործվի , որ դեր ունենա մարդկանց կյանքում:

Հատված վեցերորդ

Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:

Կյանքում ամեն բան սովորելու համար , պետք է ուղղակի փորձել, եթե անգամ չստացվի, նորից ու նորից: Ամենալավ միջոցը սովորելու համար, փորձել է, ինչպես նաև նայելը ու մտապահելը:

Այո, երբ առաջ ես անցնում բոլորից, մնում ես միայնակ , ինչպես հեծանիվ վարելուց: Բայց պետք չէ հուսախաբ լինել և մինչև վերջ պետք է քայլել , վարել, ապրել: Բայց լինում են լավագույն դեպքեր, որի ժամանակ լավագույն ընկերներն միասին, հավասար են վարում և միասին են անցնում առաջ:

Աստված կամենում էր հոգալ ձիերի մասին, - ասաց ուսուցիչը, - բայց որպեսզի նրանց կապեր, հարկավոր էին քո ձեռքերը:

Ճիշտ է , Աստված բոլորի նկատմամբ ուշադիր է և բոլորին էլ պաշտպանում է սատանայից և իր վատ մտքերից: Բայց նա չի անում այն ինչ դու պետք է անեիր: Եթե մարդիկ առաջնորդվել այդ մտքով, մարդիկ կլինեին անբան և ծույլ: Բացի այդ կյանքը կլիներ ավելի քան անհետաքրքիր:

Անգամ դժոխքում ամեն ինչ կորած չէ:

Այս արտահայտությունը ինձ շատ դուր եկավ: Առակը սովորեցնում է,որ երբեք ոչինչ անիմաստ կամ կորած չէ: Անգամ դժոխքում փրկում ենք մարդկանց և մեզ լավ զգում, մարդկանց կյանքը փրկելով:

Միշտ հարցրեք. «Ի՞նչ եմ մտադիր անել ես մինչ իմ մահը»:

Այս մտածելով պետք է մտածենք , թե ինչի համար ենք ապրում, ինչ նպատակներ ունենք և ինչի պետք է հասնենք ապագայում: Ոչ թե ապրենք անկախ մեզանից , ինչպես ստացվի և երբ լինի, այսինքն սպասելով: Պետք է իրականացնել երազանքները և անիմաստ չվատնենք մեր ժամանակը:

հոգսերը թույլ չեն տալիս մեզ տեսնելու կյանքի հրաշքը, չնայած մենք շատ ուշադիր ենք:

Ամենից շատ դուր եկավ այս առակը: Կյանքը հրաշալի, գույնզգույն ու զվարճալի նկար է: Որին պետք է նայել ուրախ աչքերով և մոռանալ, թե ինչպիսի դժվարությամբ ենք ստեղծել այդ նկարը: Շատ ու շատ մարդիկ չնչին հոգսերը սարքելու մեծ պատմություն, մոռանում են,որ կա կյանք,որը պետք է ապրել:

Ներքին ձայնը համառում էր:

Պետք է լսել ներքին ձայնին ու անել այն , ինչ հրահանգում է ներքին ձայնը: Ներքին ձայնն ինձ համար ավելի կարևոր և լսելի է քան մնացած բաները:

- Փոխանակ ընկած տեղդ անիծելու՝ դու, ավելի լավ է, փորձես պարզել, թե ինչն է քեզ ընդհանրապես հարկադրում ընկնել:

Պետք է գտնել գործած սխալների իմաստները և հասկանալ, թե որտեղից է եկել այդ սխալները: Ամեն անգամ սխալներ թույլ տալով ոչինչ չի ստացվի, պետք է միայն այդ սխալի հիմքը գտնել և այնպես անել, որ սխալները , ոչ թե վերանան , այլ ուղղակի քչանան:

Կյանքում քո հետագա առաջընթացի համար ինքնուրույն որոշում կայացնելը շատ կարևոր է:

Շատ մարդիկ կան, ովքեր չեն կարողանում ինքնուրույն ընտրություն կայացնել և ինչ որ մեկին սկսում են խորհուրդ հարցնել: Սակայն այս դեպքում վանահայրը չպատասխանեց ճգնավորին, քանի որ մարդիկ են լինում , երբ խորհրդով շարժվելու հետո, հանդիպելով դժբախտ պատահարի նրանք խորհուրդ տվողի են վիրավորվում:

Նա պատասխանեց, որ իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու:

Խոսքերը շատ դեպքերում դժբախտություն են բերում և իմ կարծիքով խոսքերն ավելի լավ է օգտագործել ներշնչելու համսր:





Հատված յոթերորդ



1, -Եթե իմանայիք՝ ինչ սքանչելի բան է ոսպը, Դուք չէիք ցանկանա լինել Դիոնիսոսի դատավոր, - պատասխանեց Դիոգենեսը:

Որոշ դեպքերում կարելի է զրկվել պաշտոնից, սիրելի կամ լավ բաների համար: Չպետք է զրկվել որոշ հաճույքներից, հատկապես այն դեպքում, երբ այդ հաճույքը ոչ ոքին չի վերաբերում և ոչ ոքին նեղություն չի պատճառում: Կյանքն առանցհաճույքների զվարճալի չի լինի:

2, Ուսուցիչն ասում է.

-Ճիշտ է, որ ամեն ինչ արժեք ունի, բայց արժեքը միշտ հարաբերական է: Երբ մենք հետևում ենք մեր երազանքներին, ուրիշների վրա դժբախտի ու անհաջողակի տպավորություն ենք թողնում: Բայց կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում: Կարևորը մեր սրտում եղած ուրախությունն է:

Այս առակում բոլոր նախադասություններն էլ մի իմաստ կարող են արտահայտել և կարող եմ խոսել բոլոր նախաասությունների մասին: Բայց ընտրեցի մի նախադասություն: Սովորեցնում է, որ ոչ բոլոր բաներն են արժեքավոր: Օրինակ՝ խոսքերը պետք չէ արժեք համարել, քանի որ կասկածում ենք. <<արդյոք այս բառերն անկեղծ էին, թե ուղղակի կեղծ խոսքեր են>>: Չնայած լինում են հավատարիմ ընկեր կամ ընկերուհիներ, երբ մտածում ես , որ նա միշտ անկեղծ է խոսում:

3, Եթե Դուք էլի ինչ-որ բան եք ուզում իմանալ, հարցրեք Ձեր սրտին:

Ճիշտն ասածայս առակի հետ այդքան էլ համաձայն չեմ, քանի որ ծերունին չպետք էր այդպես վարվեր այդ խեղճ ճամփորդի հետ, քանի որ նա այդքան զոհողությունների էր գնացել, այդքան ճանապարհ էր կտրել, որպեսզի իրեն հասնի և մի բան հարցնի: Իմ կարծիքով որոշմարդկանց կթվա, որ ծերունին գոռոզ էր:

4, ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը»

Ես նմանապես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ պետք չէ ուշադրություն դարձնել ուրիշների կարծիքներին: Իմանալով այս աֆորիզմը ՝ <<մի ատիր այն մարդկանց, ովքեր քեզ նախանձում են, չէ որ նրանք ցույց են տալիս, որ դու առավել ես>>, ինքս էլ չեմ նեղվում ուրիշին պատմել իմ երջանկության մասին: Մտածում եմ, որ մյուսներին երջանկության մասին պատմելն , մյուսներին ուրախության պատճառ է հանդիսանում:

5, Նա նաև հայտնի էր թույլերի հանդեպ իր դաժանությամբ:

Առակը սովորեցնում է, պետք է վարվես դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանաս վարվեն քեզ հետ: Կարևոր չէ, պաշտոնով բարձր է , թե ոչ, պետք է բոլորի նկատմամբ հարգալից լինել և բոլորին սիրել հավասարապես, չնայելով , թե դիմացում ով է կանգնած՝ ուժեղ , թե թույլ: Եվ չպետք է լինել գոռոզ կամ եսասեր:

6, Առանց թուրը պատյանից հանելու՝ նա ցուցադրում է, որ ոչ ոք չի կարող իրեն հաղթել:

Այսինքն պետք է փորձել , պայքարել, ձգտել, որպեսզի հասնել լինի հաղթանակին: Նստած տեղում, ոչ ոք ոչինչ չի կարող անել:

7, Աստված միայն որոշակի պահի է ցուցադրում իր փառքը:

Ամեն վարկյանին չէ, որ կարող ես տեսնել այն ինչ ցանկանում ես: Պետք է համբերություն ունենալ, որպեսզի իմանալ լինի , թե ինչպիսի բաներ են հարկավոր յուրաքնչյուր արվեստ դիտելու համար:

8. Աստված, ով վախեցնում է մեզ դժոխքի կրակներով, և Աստված, ով մեզ ուղղորդում է դեպի լավագույն ուղին:

Երկու Աստված չի կարող լինել, հետևաբար մեկն է իրական Աստված կամ հրեշտակն, իսկ մյուս <<Աստված>>-ն դա հրեշն է Աստծու դիմակով: Եվ Աստված մեզ ուղարկել է մի հրեշտակ, ով մեզ մեր ողջ կյանքի ընացքում պահապան կլինի, իսկ մյուսը ուղղակի շեղում է մեզ մեր իրական ճանապարհից: Ուղղակի պետք է չշեղվել:

9. Երբ ես նայում եմ մարմարի քարակտորին, նրա մեջ արդեն տեսնում եմ քանդակը: Իմ անելիքը ավելորդությունները հեռացնելն է:

Այսինքն մարդ պետք է ունենա երևակայություն ու լավ տեսուղություն այդ ամենը տեսնելու համար: Օրինակ եղել են դեպքեր երբ պատերի վրա տեսել եմ պատկեր, ինչպես շատ մարդիկ երկնքի ամպերին:

10. - Կան Արվեստի գործեր, որ կանխորոշված է՝ մեզնից յուրաքանչյուրը ստեղծի։

Իհարկե համաձայն եմ այս առակի հետ: Սակայն ուզում մտածել այլ տեսանկյունից: Արվեստը կյանքն է, և պետք է ստեղծել, այսինքն փործել, որպեսզի արդյունքների հասնել: Հեռու գնալ և բազում ճանապարհներ ունենանք, ինչպես ավելի երջանիկ կլինի ապրելը:

11. Մի ծեր մարդ մահից առաջ իր մոտ է կանչում մի երիտասարդի՝ հերոսության մասին պատմություն պատմելու. պատերազմի ժամանակ նա օգնել է մեկին կենդանի մնալու: Նա այդ մարդուն ապաստարան է տվել, սնունդ ու պաշտպանություն: Այն մարդը, ում ինքը փրկել է, երբ արդեն ապահով տեղում էր, որոշում է դավաճանել իր փրկարարին և մատնել նրան թշնամուն:

-Իսկ ինչպե՞ս փախաք, -հարցրեց պատանին:

-Ես չփախա, ես դավաճանողն էի,- ասաց ծերունին: Բայց պատմելով այս պատմությունը այնպես, որ կարծես ես եմ հերոսը՝ կարող եմ հասկանալ այն ամենը, ինչ արել է նա ինձ համար:

12. Ինչքան շատ ես ուզում տալ, այնքան շատ է քեզ տրվում

Այս առակը նույնպես շատ դուր եկավ ինձ և համամիտ լինելով կցանկանամ ասել, որ պետք է տալ , որպեսզի հետո ստանալ: Եթե մարդ լինի ձեռնբաց, ինչ-որ մեկը կլինի միշտ , որ իրեն օգնության հասնի:

13. Եվ նա ներումն խնդրեց Աստծուց, որ ինքը չի հասկացել, որ Բարձրյալը խոսում է բոլոր լեզուներով:

Առակը սովորեցնում է , որ միայն պետք է Աստծուն հավատալ, կարևոր չէ ինչ կաղոթենք: Կարևորը Աստծուն հավատանք ուչթերագնահատենք:

14. Մենք պետք է հիմք ընդունենք միայն մեր սեփական հավատը, քանզի այն մաքուր է, հստակ ու մեր մեջ է ծնունդ առել: Այն չի կարող մոլորեցնել մեզ:

Առակը սովորեցնում է լինել մաքուր, անգամ , երբ հավատում ենք,պետք է լինի ի ծնե: Այսինքն պետք է ունենանք սեփական հավատ: Միակ տարբերակը չմոլորվելու դա սեփական հավատով ապրելն է: Քանի որ չենք սկսում մտորել, թե որ մեկի ասածն է ճիշտ, որին կարող ենք հավատալ:

15. -Ներումը նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին ներում ենք, մենք նաև մեզ ենք ներում:

Ես համաձայն եմ այս արտահայտությանը, երբ ես ներում մեկ ուրիշին իմ խիղճն ավելի հանգիստ է լինում, հակառակ դեպքում ես կմտածեմ նրա մասին, թե ինչու չներեցի և ինքս ինձ չեմ ների դրա համար:

16, Հենց որ այդ կերպարը ստեղծված է լինում, ավելի հեշտ է դառնում մերժել նրա խորհուրդները:

Բայց ես այսպես չեմ, այսիքն ես չեմ կարող նայելով աչքերի մեջ մերժեմ ինչ-որ մեկին: Հենց դրա համար է, որ չեմ սիրում , երբ ինձ հարց են տալիս հենց իմ դիմացը կանգնած: Ես ստիպված եմ լինում համաձայնել:

17, թույլ մի՛ տուր, որ սովորույթի ուժը կառավարի քո շարժումները:

Համաձայն չեմ այս նախադասության հետ՝ <<Երբ ինչ-որ գործողություն դառնում է սովորական, կորցնում է իր նշանակությունը, և դա վնասվածքի պատճառ կարող է դառնալ>>, քանի որ պետք է անընդհատ փորձել, որպեսզի դառնա սովորական , իկ այդպես ավելի լավ կստացվի գործողությունը կատարել: Սակայն կարող նայել այլ տեսանկյունից: Ընտրածս նախադասության մասին կասեմ,որ ուժը չպետք է կառավարի շարժումները, կարելի է հասկանալ տարբեր իմաստներով , այսիքն երբ ուսուցչի բերած օրինակում աշակերտն ուժեղ հարվածեց դրա պատճառով ճաքճքեց փայտը կան նաև այլ տարբերակները:

18, -Ուրախությամբ ընդունե'ք այն, ինչ առաջարկում է կյանքը,- պատասխանեց մարդը:

Պետք է վայելել կյանքը , այն ինչ առաջարկում է կյանքը , այն ինչ կարող ենք անել կյանքի ընթացքում, պետք է անենք, որպեսզի կյանքը չանցնի դանդաղ ու անհետաքրքիր, չե թր երբ տխուր ենք լինում կյանքն ավելի դանդաղ է անցնում:

19, Ալ Աֆիդը չափից ավելի էր տրտնջում, և Աստված դադարեց նրան լսելուց:

Իհարկե ով շատ է տրտնջում, նրանք ոչինչ չի հասնում, անգամ ամեն ինչից կտրվում է: Պահանջեկը ամենավատ բանէ ինձ համար: Ես փորձում եմ ոչ ոքոից ոչինչ չպահանջել: Եվչեմ ՝լ ցանկանում ինչ որ մեկը ինձնից պահանջի: Չնայած որ մայրիկս շատ հարցերում ինձնից շատ բաներ է պահանջում:

20, -Ես միշտ պատրաստ էի՝ օգնելու քեզ, որ դու շահես, - ասաց Աստված,- բայց անկախ նրանից, թե ես որքան շատ էի ցանկանում դա անել, դու երբեք էլ վիճակախաղի ոչ մի տոմս չգնեցիր:

Այս առակը նմանացրի վեցերորդ հատվածի մեկ առակի, որում նույնպես սովորեցնում է, որ պետք է աշխատել, պայաքարել ու շարժվել , այլ ոչ թե նստել ու ուղղակի ցանկանալ , խոսել կամ աղոթել:

21, <<Աստված դաժան է, որ տվել է հիշելու ունակություն>> ԵՎ <<Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կհիշեմ գարնան մասին ու կժպտամ>>

Մարդիկ ունեն տարբեր տեսանկյունից մտածելու ունակություն, մարդիկ կարող են նայել լավ կողմից և վատ կողմից: Տվյալ դեպքում տվյալ մարդը նայել է վատ կողմից , հիշլով վատ բաներմեղադրել է Աստծուն: Ինքն իր մեղքի զգացումը չի իմացել և մեղավոր է դարձրել Աստծուն իր համար: Իսկ ծերունին խելացի լինելով հիշելով լավ բաներ Աստծուն մեծահոգի անվանեց:







Հատված իններորդ



1. Երազանքի հետևից գնալու համար պետք է ճիշտ գին վճարես:

Ես համամիտ եմ այս առակի հետ, քանի որ պետք է ամեն ինչ անենք մեր երազանքների համար, չէ որ կյանքի իմաստներից մեկն է երազանքներին հասնելը: Նշանակում է որ պետք է պայքարենք մեր երազանքներին հասնելու համար: Թեկուզ մենք մեր բնովորությունների դեմ պետք է դեւրս գանք և հրաժեշտ ասենք: Եվ ամեն վարկյան պետք է ոտքի կանգնեք , քանի որ ամեն պահին մենք կարող ենք սայթակել:

2. Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը:

Այդպիսի մադրիկ ուղղաի կարողանում են թաքցնել իրենց վատ կողմերը, բայց մարդիկ էլ կան , ովքեր ունեն վատ բնավորություն կամ վատ կողմ, նրանք չեն կարողանում թաքցնել և որոշ դեպքերում նրանք ավելի պարզ մարդիկ են լինում , չնայած որ լինում են շիտակ մարդիկ,ովքեր լինում են պարզ ու անկեղծ, որ իսկապես չեն ձևացնում:



3. «Հասկանո՞ւմ ենք արդյոք , թե ինչպես պիտի օգտագործենք այն, ինչ Նա թողել է մեր ճանապարհին»

Այն ինչ տալիս է Աստված պետք է ճիշտ օգտագործենք և իմանանք արժեքը: Աստված մեզ տալիս է երկու ճանապարհ, մենք պետք է ընտրեք հաթ ճանապարհը: Իհարկե Աստված այնպես է անում, որ մարդիկ ընտերն հարթ ճանապարհը: Այս ամենը հասկացա , երբ կարդացի այս նախադասությունը՝ <<Եթե Աստված մեզ փորձության է ենթարկում, ապա Նա մեզ միշտ ապահովում է իր բարության բավարար քանակով, նույնիսկ հնարավոր է՝ ավելին, քան բավական է, որպեսզի անցնենք փորձությունը:>>

4. Եթե մենք ընդունակ ենք սիրելու, ապա մեզ էլ կարող են սիրել:

Իհարկե , պետք է սիրենք, որպեսզի սիրվենք, պետք է իմանանք, թե սերն ինչ է , որպեսզի կարողանանք սիրել: Իսկ ինչ վերաբերում է այս մտքի ՝ <<Երբեմն անցնում են օրեր, նույնիսկ շաբաթներ, որ մենք մի քաղցր խոսք չենք լսում ինչ-որ մեկից>> : Ես համամիտ եմ , քանի որ շատ դժվար է ապրել առանց քաղցր խոսքերի, չէ որ դրանք ցույց են տալիս , որ սիրում ենք միմիյանց : Չնայած լինում ենկեղծ խոսքեր, բայց մարդն իմանալով էլ հանդերձ որ դրանք կեղծ են, մի քիչ լավ է զգում իրեն:

5. հրեական որոշակի սովորություններ ենթադրում են, որ ամեն մարդ ունի հաջողությունների որոշակի բաժին, որ նա օգտագործում է իր կյանքի ընթացքում:

Այս առակը սովորեցնում է , որ կյանքում մարդ ունենում է իր հաջողությունների, ինչպես նաև ցանկությունների որոշակի բաժին: Եվ մարդն իր կյանքի ընթացքում որոշում է , թե այդ բաժինը ինչի համար կամ ինչի վրա է օգտագործելու:

6. - Իմաստունը նա է, ով, չսպանելով իր կրքերը, կարողանում է կառավարել դրանք:

Այս առակում խոսքը գնում է կառավարելու մասին: Այսինքն մարդ պետք է կարողանա իրեն կառավարի, իմանա , թե ինչպես կարող է այդպես անել: Գիտակցում եմ , որ շատ բարդ է ինքնակառավարումը, սակայն յուրաքանչյուրը իրեն կառավարելով միշատ մեծ գործ կկատարի:

7. Տրտնջալու փոխարեն նրանք հորինում էին երգեր ու զվարճալի պատմություններ իրենց դժվարությունների մասին:



Ամեն ինչ պետք է նայել ուրախ աչքերով , անգամ դժվարությունները, որոնք անցկացրել ենք մենք: Պետք է զվարթ ապրել կյանքը ,





Հատված տասներորդ



Անապատի մասին մի լեգենդում խոսվում է մի մարդու մասին, ով ուզում էր տեղափոխվել հարևան օազիսը և սկսեց բարձել իր ուղտը: Նա ուղտի վրա լցրեց իր գորգերը, խոհանոցային պարագաները, հագուստով լի սնդուկները, և կենդանին դիմանում էր այդ ամենին: Երբ նրանք ճանապարհ ընկան, մարդը հիշեց հոր նվիրած կապույտ գեղեցիկ գրիչը: Նա հանեց այն և դրեց ուղտի մեջքին: Հենց դրեց, կենդանին ծանրությունից տապալվեց գետնին ու սատկեց: «Իմ ուղտը մի գրիչին անգամ չկարողացավ դիմանալ», - մտածեց մարդը: Երբեմն մենք էլ մտածում ենք ինչպես ոմանք՝ չհասկանալով, որ մեր չնչին կատակը կարող է լինել այն կաթիլը, որ լցնում է տառապանքի բաժակը:

Այս առակը ինձ շատ դուր եկավ: Ուներ հասկանալի իմաստ, որն ինձ դուր եկավ: Այս առակը սովորեցնումէ , որ պետք է ամեն ինչ իր չափով անել, նույնըկարող ենք հասկանալ մարդու վերաբերյալ, օրինակ՝ երբ ինչ -որ մեկը վիրավորում է մյուսին , նա ոչինչ չի ասում, առաջին անգամ , երկրորդ անգամ, երրրորդ անգամ, թեկուզ շատ բարձր աստիճանի վիրավորանք, նա դիմանում է, բայց երբ վերջում վիրավորում է ,թեկուզ մի չնչին բառով, այդ ժամանակ մարդու համբերության բաժակը լցվում է , իսկ աչքերը լցվում են արցոււնքներով:





Հատված տասնմեկերորդ



-Սա կյանքի պես է, մի քիչ ավել, մի քիչ պակաս,- ասաց ճանապարհորդի կողքին կանգնած ինչ-որ մեկը: Մենք էլ միշտ մի-մի նարիջ ունենք յուրաքանչյուր ձեռքում, մեկն էլ՝ օդում: Բայց հենց այդ մեկը, որ օդում է, ամեն ինչ ուրիշ է դարձնում: Այն, հնարավոր է, նետված է ընդունակ և փորձառու ձեռքից, բայց թռչում է իր սեփական ուղեծրով: Ձեռնածուի նման մենք էլ աշխարհ ենք նետում մեր երազանքը, բայց միշտ չէ, որ կարողանում ենք վերահսկել: Այդպիսի պահերին մենք պետք է իմանանք, թե ինչպես մեզ դնենք Աստծո ձեռքերում և եթե ճիշտ պահի խնդրենք դա, ապա երազանքը ճշտորեն կհետևի իր ուղեծրին և ավարտուն տեսքով դարձյալ կհայտնվի ձեր ձեռքերում:

Ընտրեցի այս առակը, քանի որ դուր եկավ հեղինակի բերած օրինակը, նա համեմատում էր օդի նարինջը մեր երազանքների համար, երբ նարինջը օդում էր, ձեղնածուն չգիտեր արդյոք կարող է վերահսել նարնջին, այդպես էլ յուրաքանչյուրըիր երազանքը: Նա ասլեով աշխարհ ենք նետումմեր երազանքը , երևի ի նկատի ուներ , որ ծնվում է մեր երազանքը, քանիոր երազանքը ի հայտ կգա աշխարհում, երբ ծնվի այն:

No comments:

Post a Comment