Friday, December 23, 2016

Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում

Ինձ տրվում է հնարավորություն, որի օգնությամբ ձեռք եմ բերում այն, ինչի կարիքը ունեմ կամ ցանկություն ունեմ: Վաստակում եմ իմ տանջանքով, արկածներով և այլն: Այն , ինչ ձեռք եմ բերում, վայելում եմ մտածելով, որ ես եմ այն վաստակել և կարող եմ անհոգ լինել: Չմտածել, թե ուրիշի վաստակածն եմ վայելում, իսկ նա տանջվում է: Ես միշտ մտածել եմ, որ պետք չէ հեշտությամբ լուծել խնդրիդ հարցը, պետք է քրտնաջան աշխատել: Անգամ ցանկություն չունեմ , որ ինձ տրվի որևէ բան , որովհետև վատ կսովորեմ, կսկսեմ պահանջել և ինձ այդ ամենը դուր չի գա: Նաև ձեռք բերելը կյանքին իմաստ է հաղորդում: Եթե հեշտ տրվեր իմ կյանքը, այդքան էլ ուրախ չէր լինի:

No comments:

Post a Comment