Friday, December 23, 2016

Դառնացած ժողովուրդ


Թումանյանի հետ միանգամայն համաձայն եմ, քանի որ մարդիկ շատ են տխրում իրենց ընկերոջ ուրախության վրա: Դա նախանձություն է, որ մինչև հիմա մարդիկ նախանձում են , դա շատ վատ բան է, ես ատում եմ նախանձը: Չեմ սիրում նախանձել, քանի որ գիտակցում եմ, որ մի քանիսն էլ ինձ կարող են նախանձել, չէ որ ամեն-ինչ փոխադարձ է լինում: Մարդիկ նախանձում են մյուսներին, կան մարդիկ, ովքեր այդ գործողությամբ հպարտանում են, իմանալով , թե նախանձելը դրական ունակություն է: Իմ կարծիքով կռվի բուն պատճառը հենց նախանձն է, որ կա գրեթե բոլորի ներսում, այն փչացնում է մարդկանց , կործանում նրանց, թողնում մենակության մեջ և այդ ժամանակ անգամ նախանձը իրենց ներսում է: Պետք չէ խլելու ցանկություն ունենալ, պետք է պայքարելու ցանկություն, ուժ, որպեսզի ամեն մեկը հասնի իր նպատակին: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պատերազմների ժամանակ, երբ հայերին տրորել են կամ վիրավորել, մարդիկ այդ վատաբանումից հետո նրանք դառնացել են ու կոպտացել: Եվ մտածում եմ , որ մինչև այսօր այդպես է և այդպես էլ կլինի, բայց ես չեմ ցանկանա հենց այդպես շարունակվի:

No comments:

Post a Comment