Friday, December 23, 2016

Ես ապրում եմ, որովհետև …


Ես ապրում եմ, որովհետև Աստված ինձ գնահատելով տվել է շնորհք և բնավորություն և լավ ծնողներ, ես պետք է բոլորին գնահատեմ և այդպես էլ անում եմ, իմ կարծիքով: Ինձ տվել է նպատակ, կյանքի իմաստ, որը ես պետք է ծաղկեցնեմ:
Աստված ինձ արժեք է տվել, իսկ ես պետք այդ արժեքը հասցնեմ բարձր կետին: Աստված ինձ տվել է հույս, լույս և ջերմություն: Նրա շնորհիվ եմ ես ապրում, երբ հույսերս կորչում են, միայն նա կարող է ինձ օգնելև ես ետ կբերեմ դրանք: Նա ինձ տվել է լավ , հոգատար և բարի ծնողներ, ծնողներս ինձ դաստիարակում են և սովորեցնում ճիշտ ապրել: Ցույց են տալիս ճանապարհի ճիշտ ուղղին և տալիս են խորհուրդներ, որոնք ես ընդունում եմ կարևորագույն:

No comments:

Post a Comment