Friday, March 17, 2017

Մեծարենց «Երազի օրեր»

Այս բանաստեղծությանը կտամ կարմիր գույն, բայց ոչ թե միայն այն բանի համար, որ հեղինակը շեշտում է կարմիր գույնը ծաղկի, այլ ընտրել եմ ընդհանուր ստեղծագործության համար: Ստեղծագործության մեջ գտա սպիտակ երանգներով կարմիր գույնը: Կրկին անգամ կարդալիս երկնագույն գույն նկատեցի: Մեծարենցի երազները կապույտ ներկվեցին իմ ընթերցելու ժամանակ:

Thursday, March 2, 2017

Նկար, որն ընտրել եմ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությանամար



Չգիտեմ ինչու, բազմաթիվ նկարներն ուշադիր նայելուց հետո, երբ աչքս ընկավ Սերգեյ Սարումյանի այս նկարի վրա, սկսեցի ուշադիր նայել և կարծես գտա այն ամենը, ինչ պետք էր ինձ: Անկեղծ ասած չէի լսել նրա մասին, նախ և առաջ ինձ գրավեց նրա խորագիրը՝ «Իմ հայրենի բնությունն ու պայծառ արևը ինձ նկարիչ դարձրին»:

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։