Friday, December 23, 2016

Հովհաննես Թումանյան

    


Թումանյանը՝ հեքիաթագիր

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:


Անխելք մարդը

Այս հեքիաթը երեխաներին սովորեցնում է, որ պետք է լինել խելացի: Քանի որ հերոսը հանդիպելով իրեն տրված բախտին, թողեց հեռացավ, չհասկանալով, որ դա էր իրենը: Անխելքը մնում է անխելք:

Տերն ու ծառան

Այստեղ տերը լինելով հարուստ , փորձում է շահագործել խելոք մարդուն: Երեխաներին սովորեցնում, որ պետք չէ մարդուն շահագործել անկախ դիրքից: Ուղղակի տերը առանց մտածելու դիմեց խորամանկության, չէ որ իր դիմաց ավելի խորամանկ մեկը կարող է հայտնվել:



Խելոքն ու հիմարը

Այս հեքիաթում <<հիմար >> անվանումը իմ կարծիքով սխալ է ասված, որովհետև <<հիմար>>-ը հիմար չէր , որ չվերցրեց բոլոր ոսկիները, ուղղակի նա ագահ չէր: Երևի այդ պատճառով չի, որ նրան հիմար են անվանել, ուղղակի նա <<զրուցում>> էր ավերակի հետ: Երեխաներին սովորեցնում է, որ պետք չէ ենթարկվել մի խաբեբա մարդու, ով իրեն շահագործում է:

Անբան Հուռին

<<Անբան Հուռի>> հեքիաթը շատ սիրված հեքիաթ է բոլոր երեխաների կողմից: Այս հեքիաթից երեխաները պետք է սովորեն, որ ծույլ լինելով իրեն օգուտ չի գալիս, այլ միայն վնաս: Պետք է սոորել , լինել տան աղջիկ և իմանալ ինչ է աշխատանքը:



Անհաղթ աքլորը

Իսկ այս հեքիաթը ինձ համար շատ հետաքրքիր է: Ինչքն կարդամ, մեկ է էլի կկարդամ: Իսկ այս հեքիաթը սովորեցնում է , որ պետք գոհ լինես քո ունեցածից և օգնես մյուսներին, այլ ոչ գողանաս ու քեզանով անես: Այստեղ աքլորը բավականին ուժեղ է թվում և ոչ միայն ուժեղ այլ նաև խելացի: Նա բոլորին ցքույց տվեց թագվորի եղելությունը: Պետք է ապրել ազնիվ և շնորհակալ:



Քառյակներ



Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:


Ես Հովհաննես Թումանյանի կողմից այս խորհուրդը կսպասեի, քանի որ նա սովորեցնում է լինել ուրախ, միշտ ժպտալ: Եվ ժպտալ ամենքին, լինի չար, թե բարի: Եվ բոլորին հույս ու լույս տա :



Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես:


Իսկ այս քառյակը խորհուրդ ընդունելիս կհասկանամ միայն լավը, քանի որ նա խոստովանում է , որ ինչքան էլ ցավ է տեսել, միևնույն է ներել է բոլորին ու սիրել: Եվ ամենկարևորը, որ վատը միշտ պետք է տեսնել , որպես լավ, քանի որ դեռ կյանքը շարունակվում է:



Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:



Հովհաննես Թեւմանյանը այս քառյակով խորհուրդ կտար, որ ինչքան էլ տխուր ու վառված լինես, միևնույն է պետք օգնես բոլորին: Կամ ինչքան էլ, որ մարդիկ քեզ վատություն անեն , օգնիր նրանց , որպեսզի նա գիտակցի իր սխալը:



Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:



Այս քառյակը ընդունում եմ , որպես խորհուրդ, քանի որ նա խորհուրդ է տալիս վայելել կյանքը, այլ ոչ թե որոնել դժբախտություն:





Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ



Իսկ այս քառյակը որպես պորհուրդ ասպես հասկացա՝ պետք է լինել գոհ ու հասցնել ամեն ինչ անել իր կյանքում ու պետքն է ապրես ուրախ, քանի որ ամեն պահի կարող են կյանքդ խլել ձեռքիցդ:

No comments:

Post a Comment