Chemistry/Physics

Առողջ ապրելակերպ: Առողջ ապրելակերպի սկզբունքները


Առողջ ապրելակերպը շատ կարևոր տեղ է զբաղեցնում կյանքում, բայց բոլորը չեն, որ շատ ուշադիր հետևում են իրենց ապրելակերպին: Մարդիկ կան, որ անտեսում են դրանց, չնայած որ չափազանց վատ բան են անում, բայց չեն էլ նկատում: Կարծում եմ, որ շատերը կփոխեն իրենց կարծիքը, մտածելակերպը և կսկսեն ավելի ողջամիտ լինել:

Այսպիսով, սկսեմ մի քանի օգտակար խորհուրդներից, որոնք պարտավոր են մարդիկ ընդունելու.

· ընդունել օգտակար սնունդ

· զերծ մնալ վնասակար սովորություններից

· խուսափել կյանքին ու առողջությանը սպառնող հիվանդություններից

· ապահովել ֆիզիկական առողջությունը

· հոգ տանել հոգեկան առողջության մասին

· հոգ տանել բնության մասին՝ մաքուր օդ, թթվածին շնչելու համար

· պահպանել անձնական հիգենիան

· Հետևել շրջակա միջավայրին


Համաշխարհային արդի զարգացման ազդեցությունը

Յուրաքնչյուր մարդ պիտի հոգ տանի իր ապրելակերպի մասին, յուրաքանչյուրի համար իր կյանքը պիտի ունենա յուրովի կարևորությունը: Համաշխարհային արդի զարգացումը մարդկանց վրա ազդում է և՛ դրական, և՛ բացասական կողմերով: Միայն այն, որ երեխաները օրվա 1/4 մասն անցկացնում են նոր տեխնիկաների դիմաց, դա արդեն ապահովում է երեխաների հիվանդ ապրելակերպը: Սակայն, դրա հետ մեկտեղ, ունի լավ կողմեր, քանի որ շատ մեծահասակներ գտնում են առողջանալու շատ ելքեր: Չեմ կարծում, որ մարդ հայտնված կլինի, ով վատը ցանկանալով՝ կծածկի ամբողջ համացանցը վատ խորհուրդներով: Այսպիսով, համացանցը, ինչպես նաև բոլոր երևույթները, ունեն իրենց դրական և բացասական մի շարք կողմեր:

Համաշխարհային արդի զարգացման շնորհիվ մարդիկ տեղեկացվում են տարբեր խնդիրների մասին: Լինեն չնչին, թե ոչ՝ դրանք էլ իրենց ազդեցություններն են թողնում մարդկանց առողջության վրա: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն:

Իսկ հիմա կասեմ յուրաքանչյուր հիվանդությամբ տառապելու պատճառները.

Դուք գիտե՞ք, թե ինչից է առաջանում մաշկի սնկային հիվանդությունը: Այն առաջանում է, երբ մարդ չի հետևում իր շրջակա միջավայրը և վարակվում է սարսափելի վիրուսով: Շրջակա միջավայրին ուշադիր չլինելը կարող է հանգեցնել նաև հոգեկան հիվանդության, շեշտեմ՝ հոգեկան առողջությունն ունի բավականին տարբեր իմաստ և չի կարող համեմատվել հոգեկան հիվանդության հետ: Իսկ երբևէ լսե՞լ եք թոքի քաղցկեղի մասին, իսկ լսելով հանդերձ իմացե՞լ եք՝ ինչից է առաջանում այն: Իհարկե՛, վնասակար սովորություններից մեկը՝ ծխելն է, որ չարաշահման դեպքում կարող է հանգեցնել նման բարդ հիվանդության: Իսկ թունավորման մասին տեղյակ կլինեն գրեթե բոլորը: Կիմանան նաև, որ թունավորումը ճիշտ սննդակարգ չվարելու դեպքում է առաջանում: Այդ հիվանդությունը, ինչպես մյուս բոլոր հիվանդությունները, մարդկանց համար ամենատհաճ երևույթ է: Եվ ամենավտանգավոր, կյանքին սպառնացող, չցուցաբերվող հիվանդությունը ուռուցքն է: Այն կարող է առաջանալ մարմնի յուրաքանչյուր մասում: Առաջացումը բազմապիսի է: Գաղտնիացած կերպով թաքնվում է մարդու մարմնի ցանկացած մասում, չի դրսևորում ցավեր և ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ հասնում է գագաթնակետին: Գիտնականները որքան էլ փորձում են գտնել հիվանդության կանխարգելող տարբերակներ, միևնույն է կյանքի ցուցումով մենք տեսնում ենք, որ այն դեռևս չի ունեցել ոչ մի արդյունք:




Մարգարայի միջնակարգ դպրոց



Սուրհանդակ  ռադիոն՝ այստեղ

Վարում  եմ ես՝ Մարիամ Խաչանյանս
Մոնտաժումը՝ Կրթահամալրի ուսուցիչ՝ Մարինե Ամիրջանյանի




Ֆիզիկա: Ուսումնական նյութ
Ոսպնյակ



Քիմիա: Ուսումնական նյութ
Ֆոսֆոր

Նյութն` այստեղ


Թեստ քիմիայից

Թեմաներ` «Հալոգեններ», «Թթվածին», «Ջրածին»   
Յուրաքանչյուր առաջադրանքը 0.5 միավոր է

1. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց
զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր


2. Սովորական պայմաններում ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1) կալիումի ֆտորիդ, յոդ, ջուր
2) կերակրի աղ, սոդա, կավիճ
3) քլոր, ածխաթթու գազ, թթվածին
4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ


3. Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
բաղադրության մեջ. նատրիումի հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,
ազոտական թթու, մագնեզիումի օքսիդ, ջրածնի պերօքսիդ.
1) ջրածին 2) թթվածին 3) քլոր 4) ածխածին


4. Պարբերական համակարգի ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում հալոգենները.
1) V և երկրորդական 3) lV և գլխավոր
2) Vll և գլխավոր 4) Vl և երկրորդական

5. Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.
ա) քլորաջրում քլորի մոտ 30%-ը փոխազդում է ջրի հետ
բ) բրոմաջրում և յոդաջրում հալոգենները հիմնականում մոլեկուլային ձևով են
գ) հալոգենների լուծելիությունը ջրում մեծանում է Cl2 – Br2 – I2 շարքում
1) ա, գ 2) ա, բ, գ 3) բ, գ 4) ա,բ

6. Քանի՞ էլեկտրոն է առկա հիմնական վիճակում գտնվող 17 կարգաթվով տարրի ատոմի
վալենտային շերտում.
1) 4 2) 1,806 . 1024 3) 7  4) 5

7. Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար
են 0,48 և 0,28, համապատասխանաբար:
Եկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի
ատոմների թվից.
1) 2 2) 2,5 3) 3 4) 4

8. Քա՞նի զույգ էլեկտրոն է պատկերվում քլորի մոլեկուլի էլեկտրոնային բանաձևում.
1) 7     2) 14 3) 10 4) 2
9. Քանի՞ լրիվ լրացված էլեկտրոնային թաղանթներ ունեն հետևյալ տարրերից
յուրաքանչյուրը` O, Cl, Br, I: Պատասխանում թվերի համապատասխան շարքն է.
1) 2,2, 3, 4 2) 1,2, 3, 3 3) 1,2,4,4 4) 2,3,4,5
10. Ո՞ր պնդումներն են ճիշտ աղաթթվի համա ր.
ա) ջրային լուծույթում դիսոցված է
բ) դրա աղերը կոչվում են քլորիդներ
գ) փոխազդում է հիմքերի հետ
դ) լակմուսը ներկում է կապույտ
ե) ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատվում է ջրածին
զ) չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, գ, դ, ե 3) ա, բ, գ, ե 4) գ, դ, ե, զ


11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) T217O 2) D216O 3) H216O 4) T218O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O մոլեկուլում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80

13. Լաբորատորիայում օզոն ստանալու նպատակով փակ անոթում գտնվող թթվածինը
ենթարկել են էլեկտրական պարպման,
ինչպե՞ս է փոխվում անոթում գտնվող գազի զանգվածը.
1) չի փոխվել 2) մեծացել է 1,5 անգամ 3) պակասել է 4) մեծացել է աննշան


14. Օզոնը հայտնաբերում են այն անցկացնելով կալիումի յոդիդի ջրային լուծույթով, ըստ
հետևյալ ռեակցիայի 2KI + O3 + H2O = O2 + I2 + 2KOH Հավասարեցրեք ռեակցիան,
որքա՞ն է ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը.
1) 5 2) 8 3) 3 4) 10


15. Քանի՞ մոլեկուլ է պարունակվում ջրի մեկ լիտրում(ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023 2) 3,35 • 1024 3) 3,34 • 1025 4) 3,35 • 1023 

 
16. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք կգոյանա 5,85 գ NaCl-ի և
ավելցուկով վերցրած արծաթի նիտրատի փոխազդեցությունից.
1) 14,35 2) 287 3) 36 4) 574


17. Ջրածինը խառնել են օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ)
ջրածին են խառնել օդին.
1) 6,72 2) 11,2 3) 22,4 4) 5,66


18. ա) Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.
1) խիտ ծծմբական թթու և ցինկ
2) .նոսր ազոտական թթու և պղինձ
3) խիտ աղաթթու և արծաթ
4) նոսր ծծմբական թթու և ալյումին
բ) Գրել ռեակցիայի հավասարումը______________
գ) Քանի՞ լիտր ջրածին կանջատվի, եթե վերցվել է 1մոլ մետաղ.

Շնորհակալություն «ՍԱՐԱՆԻՍՏ» ապակետարայի արտադրական  ձեռնարկությանը... 



Add caption
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին այցելեցինք ապակու գործարան, որտեղից ստացանք մեզ հուզող, հետաքրքրող հարցերի պատասխանները: Այնտեղ ծանոթացանք զարմանալի գործիքների հետ: Տեսանք այն, ինչ չէինք կարող տեսնել այլ վայրում: Սկզբից մեզ մի փոքր պատմեցին

«ՍԱՐԱՆԻՍՏ» ապակետարայի արտադրական ձեռնարկության մասին: Այն ստեղծվել է 1990 թ.-ի` նոյեմբերի 1-ին: Այս տարի կլինի 26 տարեկան:

Ապա հավաքեցինք տեղեկություններ արտադրության մասին՝



Ապակու բաղադրությունը՝ ավազ, սոդա, դոլոմիտ: Դոլոմիտը բերվում է Վրաստանից, սոդան՝ Իրանից, իսկ ավազը՝ Բուլղարիայից: Սոդան և ավազը միախառնվում էին առանձին սենյակում: Իսկ սիլիցիումը կազմում է շուրջ 95%:



Ֆիզիկայի ընտրությանմբ գործունեության դասընթացի ժամանակ ուսումնասիրել էինք նյութերի հալման երևույթը և այն տեսնել իրականում՝ ինձ համար շշմեցուցիչ էր: Պարզեցինք, որ է 1520օC հալվում է ապակին , տեսանք հալված ապակին ինչպես է կտրում մեխանիկական սարքը շշերի չափով,որից հետո ստանում էր շշերի ձև, և ընթանում էր բյուրեղացման պրոցեսը:


Կատարվում էր տարբեր պատվերներ տարատեսակ խմիչքների շշերի պատրաստման համար, ինչպիսիք ՝էին՝ գարեջուրը, լիմոնադը, ջերմուկը, կոնյակը և այլն:

Շշերի գունավորումը լինում է քրոմոն օքսիդի և/կամ կոքսի(ածխածնի)միջոցով: Հիմնականում լինում են կապույտ (կոբալտ) և թափանցիկ (սելեն): Արտադրում են օրը 90 տոննա ապակի:

Տեսանք ամեն ինչ, անգամ թե ինպես են շշերը փաթեթավորում, տեղափոխում և որակավորում: Տեսանք ահռելի չափով շշերի թափոնների կույտեր, որոնք օգտագործվում են նոր շշեր պատրաստելու համար: Ողջ արտադրությունը մեխանիզացված էր: Շատ քիչ էին աշխատողները:

Նման ճամփոորդություններ մեր ընտրությամբ գործունեության սովորողների համար լինելու են շարունակական, որի մասին դուք կտեղեկացվեք:




Շնորհակալություն «ՍԱՐԱՆԻՍՏ» ապակետարայի արտադրական ձեռնարկությանը...







ATP-Armenia tree project                                            Հայաստան Ծառատունկ Ծրագիր












Սեպտեմբերի 23-ի ուրբաթ օրը հյուր գնացինք մի կազմակերպության, որը խնամում է Հայաստանի տարբեր տարածամասերի ծառերը: Նրանք մեզ պատմեցին իրենց ծրագրի մասին: Սովորեցինք շատ բաներ, իմացանք հետաքրքիր և զարմանալի տեղեկություններ, օրինակ՝ այս կազմակերպությունը դպրոցներին տրամադրել է 5,000,000 ծառ, ինչպես նաև մեր դպրոցին: Նրանք ասացին, որ նաև զբաղվում են թափորներ հավաքելով, մենք չկորցնելով պահը, ասացինք, որ մենք նույնպես զբաղվում ենք այդ օգտակար աշխատանքով: Պատմեցին նաև միմոզայի մասին, որըբերել են արտերկրից՝ Ֆրանսիայից:Պատմեցին, թե ինչպես կարելի է մասնակցել այդ նախագծին: Այնտեղ կար միմեծ բակ, որտեղ մի պապիկի հետ ուսումնասիրեցինք այնտեղիբոլոր ծաղիկները, ծառերը և մեծ ջերմոցները, նա պատմեց իրենց ծրագրերի մասին, թե ինչպես են հասել այդ ամենին, քանի որ այդպիսի մի մեծ բակը ամբողջովին լցնել բնությամբ և խնամել այն, այդքան էլ հեշտ չէ:

Հետաքրքիր և գեղեցիկ փորձ՝ ջրածին


Միքայել և ընկերներ
Նկարահանեցի ինքս

ՋՐԱԾԻՆ







Քիմիական բանաձևը ցույց է տալիս

ա. նյութի անվանումը
բ. այդ նյութի մեկ մոլեկուլը
գ. նյութի որակական բաղադրությունը. որ տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը
դ. նյութի քանակական բաղադրությունը. ինչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած

Ջրում լուծելի են միայն ալկալիական մետաղների ամոնիումի և թաիլոմի չեզոք կարբոնատներ: Հիդրոլիզի պատճառով դրանց լուծույթները ցույց են տալիս հիմնային ռեակացիա: Թթու կարբոնատները լավ են լուծվում ջրում: Տաքացնելիս, մինչև հալման կետին հասնելը, կարբոնատները քայքայվում են, բացառություն են կազմում ալկալիական մետաղների և թոլիումի կարբոնատները:

Կալիում- k
Քիմիական տարրի նշանն է K:Այն ալկալիական մետաղ է : Բնության մեջ կալիումը հանդիպում է այլ տարրերի հետմիացություններում , օրինակ` ծովի ջրում , ինչպես նաև զանազան միներազներում: Կալիումի քիմիական խտ. շատ է:

Ծծումբ - S
Ծծումբը բաց դեղին փխրուն, պինդ նյութ է: Ծծումբի ատոմային թիվն է 16: Գտնվում է պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբում: Իսկ ջրածնի և թթվածնի միացություններում բաղկացած է տարբեր իոններներից, փոխազդում թթուների և աղերի հետ:Ծծումբի աղերը քիչ են լուծվում ջրում: Ցուցաբերում է ոչ մետաղական հատկություն: Ծծումբը մարդկանց հայտնի է եղել վաղնջական ժամանակներից:

Քիմիական կապ. Մետաղական կապ. Տեսակները

Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էիներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ: Հիմնականում 1 կմա 2 առավել քիչ դեպքերում 3 կամ 4 էլեկտրոններ
Մետաղային կապը ապատեղույնացված կապ է, գործում է ոչ, թե երկու կարմիր շուրջը գտնվող մի քանի ատոմներ, այլ մետաղի կտորի բոլոր ատոմների միջև:
Կովալենտային կապ

No comments:

Post a Comment