Thursday, April 20, 2017

Կյանքում կատարվող կարևոր իրադարձություն, որն ավարտ չունի

Ձեր կարծիքով ինչի մասին եմ ես խոսելու: Կխոսեմ մի երևույթի մասին, որը կյանքում մեծ տեղ է զբաղեցնում բոլորի համար: Պայքար, այո՛, խոսելու եմ պայքարի մասին, պայքարում են սովորաբար ինչ-որ մի բանին հասնելու համար, դա կլինի նպատակ, ցանկություն, վերելք, կյանքի ու մահվան հարց և այլն:  Շատ բաներ կան ու կլինեն, որոնց համար պիտի ապրեմ, որոնք ապրելու իմաստ կհանդիսանան: Սակայն,

Saturday, April 8, 2017

Պետրոս Դուրյան «Դրժել»

Ասեմ, որ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները տարբերվում են մյուսներից: Ճիշտ է` յուրաքանչյուր գրողի ստեղծագործություն տարբերվում է մյուսից մի յուրահատուկ ձևով: Կան շատ տարբերություններ, սակայն ամենաակնառուն երազն է՝ երազանքը: Նա երազում է, նրա երազանքները վառվեցին, մոխրացան: «Դրժել»՝ այս ստեղծագործությունն ունի շատ հետաքրքիր հերթականություն, որն առաջինն աչքիս երևաց, սկզբի երկու տողը ամբողջ ստեղծագործության ամփոփումն է, իսկ հետո ընդարձակպատմում է եղելության մասին:

Վրեժ

Այդքան էլ չեմ սիրում վրեժ, վրեժխնդիր լինել, վրեժ լուծել:Վրեժը հիշեցնում է անցյալն ու անցյալում կատարված վատ իրադարձությունները: Ես հավանում եմ այն վրեժը, որի միջոցով վերելք են ապրում, այլ ոչ միայն ցավ պատճառում: Կան մարդիկ, ովքեր վրեժ են լուծում հոգին հանգստացնելու համար միայն: Կյանքի ընթացքում շատ պահեր են լինում, որ մարդ ակամա վրեժ լուծել է ուզում, որ այդ ցանկությունը խեղդում է:

Հովհաննես Թումանյանի հոդված

Հեղինակը բարկացած է, քանի որ փորձել են վաճառել ուղղագությունն ու գրականությունը: «Մանթաշովն էլ կամ հենց իրենց նոր Նախիջևանի հարուստներից մեկն ու մյուսն էլ կարող էին անել, իսկ մենք ոչ թե 600ռ այլ 6000ռ կտաինք նրան,ով ոչ միայն հին ուղղագրությունով գրի այլև հին լեզվով՝ գրաբարով: Նրա համար կարևոր չէ գրաբար կլինի,թե աշխարհաբար, նրա համար լեզուն կարևոր է հենց ինքնին, իսկ եթե մարդ ինչ-որ բան սիրում է, պետք է հաշվի չառնի՝ ինչպիսին է այն

Աշուն

Աշունը ոսկով պատված, կարծես դեղին աշխարհ լինի: Հիշեցնում է տխուր հիշողություններ: Աշունը ցուրց, բայց և գեղեցիկ, մեղմ է ու անուշ: Տերևներն են կարծես աշնան խորհրդանիշ,որոնք լինում ոսկի, երազ ու հուշ: Աշունն այնքան քնքշություն ու մեղմություն է արթնացնում մարդկանց սրտում ու հոգում: Իսկ ինձ համար աշունը շունչ է տխրության ու հիշողության: Մռայլի հետ մեկտեղ սիրուն է ու սիրվող:



Մեծարենց «Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին»

Բանաստեղծություն, որը նկարագրված է շատ գեղեցիկ ձևով: Ինչո՞ւ գեղեցիկ, այս հարցին պատասխանեմ ամբողջ շարադրությանս ընթացքում: Գիշեր,լույս, լուսեղեն, ճանապարհ, հով ծով և այսպես շարունակ: Էլ ինչ է պետք գեղեցիկ զգացոունենալու համար: Բովանդակությամբ իմաստալի: Բովանդակության մեջ մտնում է սեր, սիրո գրեթե բոլոր հատկանիշները, կարելի է ասել ավելի քան սերը:

Մեծարենցի ստեղծագործությունը, ինչպես երկինք

Մեծարենցի ստեղծագործությունները շատ գեղեցիկ պատկերններ ունեն: Հենց սկզբից՝ առաջին անգամ, Մեծարենցի ստեղծագործություններն այնպես ոգեշնչված եմ կարդում, կարծես արդեն բազում անգամ կարդացել եմ, գիտեմ իմաստը ու գիտեմ՝ որ երկտողից հետո ինչպիսի տողեր են գալու: