About me












ՄԱՐԻԱՄ

Որոշեցի իմ կյանքից մի փոքրիկ պատմություն պատմել ձեզ: Ես՝ Մարիամս, ծնվել եմ 2002թ.: Սիրում եմ մարտ ամիս, և գիտե՞ք՝ ինչու, որովհետև ծնվել եմ այդպիսի գեղեցիկ ամսին: Արդեն 15 տարեկան եմ, բայց չեմ մոռանում այն պատմությունը, որ պատմել են ինձ:
Պատմությունը վերաբերվում է իմ անվանը:
Այն օրը, երբ եղբայրներս որոշել էին, որ պիտի անունս լինի Մարիամ, ես գեղեցիկ կանվանեմ, որովհետև շատ ուրախ եմ, որ անունս Մարիամ է ու հաճելի է ինձ այդ անունը լսելը: Եվ գիտե՞ք, թե ինչու էին եղբայրներս այդպիսի որոշում կայացրել, որովհետև ես ծնվելու էի սուրբ զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշման օրը: Իմ երկու եղբայրներն ինձ անվանեցին Մարիամ, իսկ իմ հայրս ու մայրս համաձայնվեցին: Մայրս ուզում էր անունս դնել Թագուհի, իսկ հայրս՝ Աստղիկ:
Ուրախ եմ,որ ես Մարիամն եմ, շատ եմ սիրում անունս:



Նախասիրությունները

Ես շատ եմ սիրում զբաղվել ասեղնագործությամբ, դիզայներությամբ կամ ֆուրշետով: Ինձ մոտ քիչ է ստացվում ֆուրշետավորել, սակայն ինձ դուր է գալիս այդ աշխատանքը: Մտածում եմ, որ կարևորը սկիզբն է, այսինքն լավ է , որ գոնե մի քիչ ստացվում է ու սիրում եմ: Ավելի շատ, կամ ավելի շուտ շատ-շատ եմ սիրում երգել,պարել կամ ուղղակի երգ լսել: Լսում եմ տարբեր երգեր, ամենաքիչը լսում եմ հայկական երգեր: Իսկ երգ լսելիս չեմ կարող լուռ մնալ , ինքնաբերաբար սկսում եմ հավասար երգել կամ պարել, այն ուղղակի հաճույք է պատճառում:


ԵՍ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԿՅԱՆՔՍ ԱՌԱՆՑ ՓՈՔՐԻԿ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ:



Հետաքրքիր, նոր ծնված փաստ  իմ կյանքում

Շատ հետաքրքիր ու մի քիչ էլ զարմանալի զգացողություն եմ նկատել իմ կյանքում: Մի ժամանակ ասում էի, որ ինչ տրամադրություն ունեմ, դրան էլ  բնորոշ երգ եմ լսում, բայց սխալվել եմ: Վերջին մի քանի ամսում նկատեցի, որ երաժշտությունն է տիրում իմ տրամադրությանը: Չգիտեմ ինչպես, բայց երբ լսում եմ հանգիստ կամ տխուր երաժշտություն, անկախ ինձանից, սկսում եմ հիշել հուզիչ պահեր կամ այն պահերը,որոնք կուզեի լինեն մինչև այս օրս, բայց դրանք դադարել են կատարվել: Կամ լրիվ այլ բան՝ սկսում եմ պատկերացնել շատ բաներ ու դրանք հիմնականում լինում այն բաները, որոնք կցանկանայի լիներ: Այսպես ասած ընկոնում եմ երազանքների գիրկը: Իսկ ես երգ եմ լսում գրեթե օրվա 1/2 մասը: Շատ եմ սիրում երգ լսել, հաճախ նաև պարում եմ: Այդ ամենը հանկարծակի է լինում,կարծես մի պահ ինձ ուրիշը ղեկավարի: Եվ այսպես երգ լսելու ընթացքում ես գտնվում եմ «ուրիշի» կառավարության տակ:



No comments:

Post a Comment