Thursday, December 1, 2016

Մասնակցությունը Կարեն Բարսեղյանի ինքնատիպ ցուցահանդեսին

Մասնակցեցինք գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ինքնատիպ ցուցահանդեսին: Ցուցահանդեսում առկա էր հետաքրքիր բովանդակություն: Քանի որ բովանդակության մեջ մտնում էր ջինսերի վրա արված աշխատանքները:


Նա մեզ ցույց տվեց իր աշխատանքը, այսինքն՝ մենք մեր աչքով տեսանք, թե ինչպիսի գեղեցիկ արդյունք ստացավ: Նկարիչը մեզ պատմեց իր նախագծերի մասին: Նա որոշել էր ուրիշ գործեր ներկայացնել, բայց Գյումրիի դեպքերի հետ կապված ընդհանուր առմամբ ներկայացրեց Գյումրին ջինսերի վրա: Նկարիչը սկզբում աշխատել է թղթի և կտավի վրա, սակայն վերջերս նախընտրել է իբրև նյութ՝ ջինսը: Նա անգամ բացատրեց, թե ինչու է ընտրել ջինսը, որպես նյութ.
- Ջինսը մի հագուստ է, որը բոլորն են հագնում, և աշխատանքային է, և հյուրընկալության հագուստ: Ջինսի մեջ չկա էլիտարություն, այն բոլորի համար է:

Նա ցանկացել է ներկայացնել մի փոքր դետալ Գյումրիից, սակայն այս փոքր ցուցահանդեսում ներկայացված էր ողջ Գյումրին և այդ բոլորը 2015 թ. աշխատանքներ են: Ես գիտեի մի փոքր հատված իր մասին, որ ինքը՝ Կարեն Բարսեղյանը հանդես է եկել նաև արտերկրում իր ջինսային աշխատանքներով , սակայն այդ անգամ աշխատանքը վերաբերել է ջինսային «փազլներ»-ին:



Փոտոշարքը Անուշ Խաչիկյանի կողմից
































No comments:

Post a Comment