Friday, December 23, 2016

Ռոբերտ Շաքլի «Արտաքի՞նն է ազդում բնավորության վրա, թե՞ բնավորությունը՝ արտաքինի»

Ռոբերտ Շաքլիի ստեղծագործությունները, գրեթե բոլորն էլ հավանում եմ, հետաքրքրությամբ եմ կարդում ու անհամբեր սպասում վերջին, քանի որ այնպիսի ստեղծագործություներն են, որոնց մեջտեղում դժվար է գլխի ընկնել հիմնական իմաստը: Շատ եմ հավանում, քանի որ ֆանտաստիկայի ժանրով են հիմնականում լինում:
Ցանկանալով պահպանել մաթեմատիկոս, պրոֆեսոր Մայերին՝ վիրահատություն կատարողները կատարում են մի գիտափորձ, որի հիմնական նպատակն էր փոխել մարմինը՝ չկորցնելու համար մեծ ինտելեկտ ունեցող պրոֆեսորին: Տարբեր իմաստներով կարելի է հասկանալ «Արտաքի՞նն է ազդում բնավորության վրա, թե՞ բնավորությունը՝ արտաքինի» արտահայտությունը: Այս երկու բառերը այս դեպքում լրացնում են իրար, քանի որ կենդանու արտաքինով չի կարող մարդ ստեղծագործել, աշխատացնել ինտելեկտը՝ այնպես, ինչպես կաներ մարդու կերպարով, քանի որ այդ ամենի համար հարկավոր է կենտրոնանալ: Բայց եթե նայեք ընդհանուր առմամբ, ապա միանշանակ կապ չունի արտաքինը բնավորության հետ: Սա այն դեպքում, երբ «արտաքին» ասելով նկատի ունենք տգեղ կամ գեղեցիկ մարդ: Այս ժամանակ արտաքինը չի կարող լրացնել բնավորությանը:

No comments:

Post a Comment