Sunday, May 7, 2017

Ապրիլի 6- քայլարշավ

Մայիսի 6-ին փոքրիկ խմբով՝ Հասմիկ Նալբանդյանի և Մաննիկ Պողոսյանի գլխավորությամբ, գնացինք քայլարշավի: Քայլարշավը տեղի ունեցավ Կարմիր Բլուրում: Երկու ուսուցիչները, մի քանի հոգի մեծերից և տղաները 6-7 դասարանից հետաքրքիր ժամանակ անցկացրինք բլուրում: Գեղեցիկ բնության ներքո նկարվեցինք, նկարեցինք միմյանց: Ամբողջ բլուրը ծածկված էր կարմիր, դեղին և մանուշակագույն գույներով:
Այնտեղ հաճելի էր նաև սնվելը, այո՛, մենք փոքրիկ ժամանակ հատկացրինք նաև դրան: Բնության գրկում սնվելը հաճելի էր ինձ և իմ «ընկերներ»-ի համար: Ճանապարհին ներխուժեցինք մեր սիրելի Ընկեր Հասմիկի այգի և ուսումնասիրեցինք այնտեղի ծառերը, կարելի է ասել՝ մոտիկից ծանոթացանք: Որոշ ճանապարհ անցնելուց հետո հանդիպեցինք մի մարդու, ով բնակվում էր այնտեղ: Նա՝ ինքը սկսեց հարց ու փորձ անել, իսկ հետո իմանալով, որ սովորում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Աշոտ Բլեյանի սաներն ենք, ցանկացավ մի երկու խոսք փոխանցել Աշոտ Բլեյանին (նրա խոսքը ձայնագրության տեսքով կարող եք լսել այստեղ): ­­­ Եվ այսպես ամբողջ ճանապարհն անցանք զվարճանալով, ծիծաղելով, զարմանալով և ուսումնասիրելով: Քաղեցինք նոր տեղեկություններ, տեսանք նորանոր բաներ: Ինձ շատ դուր եկավ Կարմիր բլուրում քայլարշավը: Այդպիսի քայլարշավներ թող շատ կազմակերպվեն: Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի ուսուցչուհիներին՝ Հասմիկ Նալբանդյանին և Մաննիկ Պողոսյանին:










No comments:

Post a Comment