Saturday, May 27, 2017

Հետաքրքիր, նոր ծնված փաստ  իմ կյանքում

Շատ հետաքրքիր ու մի քիչ էլ զարմանալի զգացողություն եմ նկատել իմ կյանքում: Մի ժամանակ ասում էի, որ ինչ տրամադրություն ունեմ, դրան էլ բնորոշ երգ եմ լսում, բայց սխալվել եմ: Վերջին մի քանի ամսում նկատեցի, որ երաժշտությունն է տիրում իմ տրամադրությանը: Չգիտեմ ինչպես, բայց երբ լսում եմ հանգիստ կամ տխուր երաժշտություն, անկախ ինձանից, սկսում եմ հիշել հուզիչ պահեր կամ այն պահերը,որոնք կուզեի լինեն մինչև այս օրս, բայց դրանք դադարել են կատարվել: Կամ լրիվ այլ բան՝ սկսում եմ պատկերացնել շատ բաներ, ու դրանք հիմնականում լինում
այն բաները, որոնք կցանկանայի լիներ: Այսպես ասած՝ ընկոնում եմ երազանքների գիրկը: Իսկ ես երգ եմ լսում գրեթե օրվա 1/2 մասը: Շատ եմ սիրում երգ լսել, հաճախ նաև պարում եմ: Այդ ամենը հանկարծակի է լինում,կարծես մի պահ ինձ ուրիշը ղեկավարի: Եվ այսպես երգ լսելու ընթացքում ես գտնվում եմ «ուրիշի» կառավարության տակ:

No comments:

Post a Comment