Thursday, April 20, 2017

Կյանքում կատարվող կարևոր իրադարձություն, որն ավարտ չունի

Ձեր կարծիքով ինչի մասին եմ ես խոսելու: Կխոսեմ մի երևույթի մասին, որը կյանքում մեծ տեղ է զբաղեցնում բոլորի համար: Պայքար, այո՛, խոսելու եմ պայքարի մասին, պայքարում են սովորաբար ինչ-որ մի բանին հասնելու համար, դա կլինի նպատակ, ցանկություն, վերելք, կյանքի ու մահվան հարց և այլն:  Շատ բաներ կան ու կլինեն, որոնց համար պիտի ապրեմ, որոնք ապրելու իմաստ կհանդիսանան: Սակայն,
եթե անկեղծ ասեմ՝ երբևիցե չեմ մտածել, թե ինչը պատճառ կդառնա մինչև կյանքիս վերջ պայքարելու համար:Նայում եմ ուրիշ տեսանկյունից ու հասկանում եմ, որ կյանքն հենց ինքնին պայքար է: Մեկի կյանք ձեռք բերելու համար, կորցնում է մյուսը, լինում են դեպքեր, որ մարդիկ կորցնում են իրենց ապրելու հնարավորությունն առանց որևէ պատճառի: Այնպես որ պայքարել միայն ուտելիքն ապահովելը չէ: Մարդն ակամա պայքարում է ապրելով, թեկուզ չգիտակցելով...

No comments:

Post a Comment