Saturday, May 27, 2017

Նախագիծ: «Մաթեմատիկական ունակությունների յուրօրինակ դրսևորում»


Նապոլեոն Բոնապարտ

Նապալեոն Բոնապարտը ծնվել է 1796 թ. օգոստոսի 15: Նա ֆիզիկապես ունեցել է կանացի կազմվածք, ընդամենը 157 սմ հասակ, թույլ մարմնով, սակայն ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն ունեցող մի անհատ, ով մեծ դեր ունի համաշխարհային պատմության մեջ: Չնայած այս ամենի, նա եղել է ֆրանսիացիների առաջին կայսր‌ը: 24 տարեկանում
նշանակվել է Ֆրանսիայի առաջին հանրապետության զորքերի գեներալ, ինչպես նաև Իտալիայի զորքերի հրամանատար։ Իսկ 1804 թ դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հռոմի պապի կողմից օծվեց կայսր։

Երբ 1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը, նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր, հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Մաթեմատիկային լավ տիրապետելով նա շատ բարձունքների հասավ: Այս մասին էլ ուզում էի խոսել: Նա պատերազամում օգտագործում է իր մաթեմատիկական գիտելիքներն ու պահպանելով մարդկանց հաղթանակի է հասնում: Այսպես՝ պատերազմում բնականաբար օգտագործում են զենքեր, զենքերն օգտագործելու համար լիցքավորել է պետք, իսկ լիցքավորելու համար ժամանակ, այս ամենը հաշվի առնելով, Նապալեոնը հաշվում է՝ քանի րոպե է պետք գալիս զենքը լիցքավորելու համար, այդ ժամանակահատվածում զորքի հետ առաջ է գնում, այդպես շարունակելով քաղում է երկու օգուտ, առաջինը, որ շատ քիչ զոհ է տալիս, կարելի է ասել, որ առանց զոհերի և երկրորդ՝ հաղթանակ է տանում ու գրավում շատ տարածքներ: Այս ամենին կարելի է այսպիսի անվանում տալ՝ «Մաթեմատիկական ունակությունների յուրօրինակ դրսևորում»: Այս նախագիծը պատասխան տվեց շատ մարդկանց հարցերին, թե ինչին է պետք մաթեմատիկան:

No comments:

Post a Comment