Saturday, April 8, 2017

Պետրոս Դուրյան «Դրժել»

Ասեմ, որ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները տարբերվում են մյուսներից: Ճիշտ է` յուրաքանչյուր գրողի ստեղծագործություն տարբերվում է մյուսից մի յուրահատուկ ձևով: Կան շատ տարբերություններ, սակայն ամենաակնառուն երազն է՝ երազանքը: Նա երազում է, նրա երազանքները վառվեցին, մոխրացան: «Դրժել»՝ այս ստեղծագործությունն ունի շատ հետաքրքիր հերթականություն, որն առաջինն աչքիս երևաց, սկզբի երկու տողը ամբողջ ստեղծագործության ամփոփումն է, իսկ հետո ընդարձակպատմում է եղելության մասին: Սկսում է սկզբից պատմել ամեն ինչ: Շատ մեծ ցանկություն կար, ցանկանում էր սիրել ինչ-որ գեղեցիկմեկին՝ ում շատ էր նմանեցնում երկնքին, լինել մոտ նրան,դա էր իր երազանքը

«Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,

Մըտիկ ընել թնդյուն սրտին


Շնչել, խմել ներա հոգին,

Եվ շոշափել լոկ ձյունափայլ

Ծոծորակին վըրա ծալ–ծալ

Թափող վարսից ալյակք ծըփին։»


Իսկ մյուս տողերում երևում է, թե ինչու է ստեղծագործության անունը դրժել: Աղջկա խոսքերը մեկ հույս էին տալիս, մել էլ քիչ-քիչհիասթափեցնում էին, իսկ վերջում անխղճորեն ասում է.


— «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։


Վերջում կասեմ՝ չարժե սիրելուն չափ ու ժամանակ տալ:Սերն այդքան էլ էժանագին չէ:




No comments:

Post a Comment