Saturday, January 28, 2017

«Մարդասպանություն» և «Պատերազմ»

Մի քանի րոպեում կարելի է պատերազմ սկսել, դրա համար ընդամենը հայտարարել է պետք: Հայտարարելու դեպքում կա՛մ կտարվեն, կա՛մ էլ կտանեն հաղթանակ: Ինչին է պետք պատերազմը, ինչ կլիներ, եթե չլիներ պատերազմ հասկացությունը, ո՛չ կխլեին, ո՛չ էլ հետո ցանկություն կամ պարտավորություն կառաջանար հետ վերադարձնելու ունեցածը: Պատերազմը համարվում է օրինականացված, ինչո՞ւ, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել այս հարցին: «Մարդասպանություն» և «պատերազմ» չնչին բանով, կարելի է ասել բառով են տարբերվում իրարից, ընդամենը
«օրինական» բառ և կարելի է տարբերել:

Այս պատմվածքում Լուիջին ամենևին վատ մտադրություն չի ունենում, ուղղակի նա չի իմանում ինչ է պատերազմը, դրա նպատակը և այլ բաները: Մեջտեղի հատվածում նա սխալվում է, քանի որ ցանկանում էր սպանել իր թշնամուն ուրիշի միջոցով: Իսկ վերջում նա իրեն արթարացնում է, իր խիղճը հանգստացնելու համար վտանգում է իր կյանքը, նա հասկանում է, որ սխալ է եղել:
Մարդասպանությունը կատարվում է մի անձի կողմից, իր ցանկությամբ: Իսկ պատերազմում երկու խումբ կռվում են իրար դեմ օրինականացված ու երկրի համար, ոչ թե ամեն մեկը իր ցանկությամբ, իր համար:

No comments:

Post a Comment