Հեղինակը բարկացած է, քանի որ փորձել են վաճառել ուղղագությունն ու գրականությունը: «Մանթաշովն էլ կամ հենց իրենց նոր Նախիջևանի հարուստներից մեկն ու մյուսն էլ կարող էին անել, իսկ մենք ոչ թե 600ռ այլ 6000ռ կտաինք նրան,ով ոչ միայն հին ուղղագրությունով գրի այլև հին լեզվով՝ գրաբարով: Նրա համար կարևոր չէ գրաբար կլինի,թե աշխարհաբար, նրա համար լեզուն կարևոր է հենց ինքնին, իսկ եթե մարդ ինչ-որ բան սիրում է, պետք է հաշվի չառնի՝ ինչպիսին է այն
«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր (((((((((((rain)))))))))))) «Լույսն իհարկե՛ լավն է, սակայն ավելի գեղեցիկ է մթության մեջ»
Saturday, April 8, 2017
Աշուն
Աշունը ոսկով պատված, կարծես դեղին աշխարհ լինի: Հիշեցնում է տխուր հիշողություններ: Աշունը ցուրց, բայց և գեղեցիկ, մեղմ է ու անուշ: Տերևներն են կարծես աշնան խորհրդանիշ,որոնք լինում ոսկի, երազ ու հուշ: Աշունն այնքան քնքշություն ու մեղմություն է արթնացնում մարդկանց սրտում ու հոգում: Իսկ ինձ համար աշունը շունչ է տխրության ու հիշողության: Մռայլի հետ մեկտեղ սիրուն է ու սիրվող:
Մեծարենց «Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին»
Բանաստեղծություն, որը նկարագրված է շատ գեղեցիկ ձևով: Ինչո՞ւ գեղեցիկ, այս հարցին պատասխանեմ ամբողջ շարադրությանս ընթացքում: Գիշեր,լույս, լուսեղեն, ճանապարհ, հով ծով և այսպես շարունակ: Էլ ինչ է պետք գեղեցիկ զգացոունենալու համար: Բովանդակությամբ իմաստալի: Բովանդակության մեջ մտնում է սեր, սիրո գրեթե բոլոր հատկանիշները, կարելի է ասել ավելի քան սերը:
Friday, March 17, 2017
Մեծարենց «Երազի օրեր»
Այս բանաստեղծությանը կտամ կարմիր գույն, բայց ոչ թե միայն այն բանի համար, որ հեղինակը շեշտում է կարմիր գույնը ծաղկի, այլ ընտրել եմ ընդհանուր ստեղծագործության համար: Ստեղծագործության մեջ գտա սպիտակ երանգներով կարմիր գույնը: Կրկին անգամ կարդալիս երկնագույն գույն նկատեցի: Մեծարենցի երազները կապույտ ներկվեցին իմ ընթերցելու ժամանակ:
Thursday, March 2, 2017
Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ ՀայաստանիԵս իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Subscribe to:
Posts (Atom)




