History

Անհատական աշխատանք


Պարեր

Տարածված տարատեսակներից է ժամանակակից պարը: Այն զարգացել է 20-րդ դարի կեսերին, իսկ զարգանալուց հետո դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար։ Այդ պարը մասնավորապես տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա IV-I դդ.): XVI-XVII դդ. Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը: Հելլենիզմ այլ կերպ անվանում են հունականություն: Հելլենիզմը Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան է։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթն ու լեզուն։

Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները: 1661-ին Ֆրանսիայում հիմադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է պարում մարմնի շարժումների,դիրքերի կանոնացված համակարգ, որն էլ հետագայում անվանվել է դասական պար: Հետագայում շատերին հետաքրքրել է ժողովրդական պարը: Ռուս շատ բալեամաստերներ օգտվել են այդ պարատեսակից ՝ Մ. Մ. Ֆոկինը, Լ.Ֆ. Մյասինը, Կ. Յա. Գոլեյզովսկին, Ֆ. Վ. Լոպուխովը և ուրիշները:

ժամանակակից պարը բավականին նման է մոդերն պարերին, բալետին և այլ դասական համերգային պարաոճերին։

Ժամանակակից պարերում կարևոր են.

բալլետ- ուժեղ և հստակ ոտքի աշխատանք

մոդերն պարեր- մեջքի ձգվածությունը, ինչպես նաև կապի հաստատումը, բեմի աշխատանքը, անկումները և վերելքները նաև իմպրովիզացիան։

Պարի ընթացում կարող են օգտագործվել անկանխատեսելի ռիթմի, արագության և ուղղության փոփոխություններ։ Այս պարատեսակը երբեմն կարող է ներառել ոչ արևմտյան պարային մշակույթներից տարրեր, օրինակ աֆրիկյան պարերից՝ ծնկի ծալուկ, կամ ճապոնական պարերից՝ Butoh։

Մերս Կենինգեմ համարվում է առաջին պարուսույցը, ով զարգացրել է անկախ վերաբերմունք մոդերն պարերից և սահմանել մտքեր, որոնք հաստատվել են իր կողմից։ 1944-ին Կենինգեմը զուգակցեց իր պարը Ջոն Կեյջի երաժշտության հետ՝ ի դեպ Ջոն Կեյջը նկատել էր, որ Կենինգեմի պարը չի հիմնվում գծային շարժումների վրա, և ոչ էլ հիմնված է աստիճանավորման վրա։ Որպես աբստրակտ ոճ տարրը (շարժումները, երաժշտությունը, լույսի փոփոխությունները) ներառում է իր մեջ և արտահայտիչ է և այն, ինչ փոխանցում է ընկալվում է դիտորդների կողմից։ Կենինգհեմը 1953-ին ստեղծում է Merce Cunningham Dance Company-ն և շարունակում է ստեղծել ավելի քան 150 ներկայացումներ ընկերության համար, և որոնց մեծ մասը ներկայացվել է միջազգայնորեն բալլետի և մոդերն պարերի ընկերությունների կողմից։

Բալետ

Բալետն ինքն իրենից ներկայացնում է բեմական արվեստի տեսակ: Այն ներկայացում է, որի բովանդակությունն արտահայտվում է պարային-երաժշտական կերպարների միջոցով:

«Բալետը» ֆրանսերեն է. նշանակում է պարել:

Բալետը  ձևավորվել է XVIII դարում Անգլիայում, Ավստրիայում, ապա` նաև Ֆրանսիայում: Իսկ 1730-ական թվականների կեսից ալետային ներկայացումներ են բեմադրվել Ռուսաստանում:

Ժամանակակից բալետն օգտագործում է ռիթմապլաստիկ, մոդերն պարեր և ազատ պլաստիկա: Բալետի ժանրեր են քնարականը, էպիկականը, դրամատիկականը, կատակերգականը և այլն: Հանրաճանաչ են բալետմայստերներ Ժան Ժորժ Նովերը, Ժյուլ Ժոզեֆ Պերրոն, Սալվատորե Վիգանոն, Միխայիլ Ֆոկինը, Սերգեյ Դյագիլևը, Յուրի Գրիգորովիչը, պարողներ Մարիա Տալյոնին, Այսեդորա Դունկանը, Աննա Պավլովան, Գալինա Ուլանովան և ուրիշներ:

Հայաստանում պրոֆեսիոնալ բալետային արվեստը սկզբնավորվել է 1920-ական թվականներից: 1924 թ-ին Վահրամ Արիստակեսյանը Երևանում հիմնել է պարարվեստի ստուդիա, որտեղ սովորողների ուժերով 1926 թ-ին ներկայացրել է Հայաստանում առաջին բալետային բեմադրությունը՝ Լեո Դելիբի «Կոպելիան»: 1933 թ-ին Վլադիմիր Պրեսնյակովը Երևանի նորաբաց օպերայի և բալետի թատրոնում ստեղծել է բալետային խումբ, որն առաջին անգամ հանդես է եկել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում:



Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Երևանում, 1932 թ-ին: Բացվել է 1933 թ-ին՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ: 1939 թ-ին կոչվել է Սպենդիարյանի անվամբ:

Օպերայի և բալետի թատրոնը նախապես գործել է Երևանի բանվորական դրամատիկական թատրոնի շենքում:



1953 թ-ին հիմնադրվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը (1972 թ-ից` Արամ Խաչատրյանի անվան): Շենքը վերանորոգվել է 1978–80, 1981–83 և 2002–03 թթ-ին. փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների հարդարման շինանյութերը (մարմար, գրանիտ և այլն), շենքը երեսպատվել է գրանիտով:


1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը»:

Բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան), Եվգենի Չանգան, Մաքսիմ Մարտիրոսյանը, Զարեհ Մուրադյանը, պարողներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Էլվիրա Մնացականյանը, Բելլա Հովնանյանը, Թերեզա Գրիգորյանը և այլ ոք իրենց բեմադրությունների միջոցով աջակցել են Հայկական բալետի զարգացմանը:


20-րդ դարի սկզբին ի հայտ եկան այսպիսի պարի տեսակներ՝ չա-չա-չա, ֆոքստրոտ:

Չա-չա-չա

Չա-չա-չա պարը կուբայական պար է, որը տարածված է Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգների լատինական համայնքներում։ Չա-չա-չա պարն ստեղծվել է կուբայացի կոմպոզիտոր Էնրիկե Խորինիի կողմից դանսոն պարի հիման վրա 20-րդ դարի 1950-ական թվականներին։ Չա-չա-չան հայտնի պար է, որը ժամանակին պարում էին Կուբայի սրճարաններում և փողոցային երեկույթներում։

Վալս

Վալսը սահուն պտույտներով առաջընթաց զուգապար է, որի նշանավոր, դասական տարատեսակը համարվում է վիեննական վալսը: Վիեննական վալսը ծագել է 1775 թ., սակայն դեռևս XII-XIII դարերին վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվել են, երբ Բավարիայում հանդես էր գալիս «Nachtanz» պարը:

Ներկայումս նույնպես վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները: Կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են: Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ:

Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ: Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում:

Տանգո

Տանգոն հասարակական և պարահանդեսային պար է, որը ծագել, և երկար տարիներ «ապրել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում։

Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառն գործածվել է XIX դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին։

Սկզբնական տանգոն կոչվում էր հենց տանգո, իսկ այսօրվա դրությամբ կան տանգոյի տարբեր պարային ոճեր՝ Ուրուգվայական տանգո, Ֆիննական տանգո, Արգենտինական տանգո, Պարահանդեսային տանգո և այլն։

Արգենտինական տանգո

20-րդ դարի վերջին,երբ տարբեր երկրներից ժամանել էին գաղթականներ՝ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով, արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերել էին երաժշտական գործիքներ իրենց հայրենիքներից՝ ջութակներ, կիթառներ, ֆլեյտաներ: Բուենոս Այրեսում այդ տարբեր կուլտուրաների համադրումից ստեղծվեց նոր պար՝ տանգո։

Ծագումը

19-րդ դարի կեսերին սևամորթների կողմից Բուենոս Այրես բերված պարերից էր նաև հաբաներան։ Այս պարն իր արմատներով խորանում է դեպի Հավանա, Կուբա և իսպանական կոնտրադանզան։ Հաբաներան իր մեջ ներառում էր կոնքերով աֆրիկական պարերին հատուկ ալիքաձև շարժումներ և եվրոպական վալսի տարրեր։ Սա հետագայում միախառնվեց պոլկայի հետ դառնալով տանգոյի առաջացման սկզբնաղբյուրներից մեկը։

Սամբա

Սամբան աֆրիկյան և եվրոպական ռիթմերիկոլորիտային խառնուրդ, էներգետիկ, միաժամանակ՝ զգացմունքնային պար է , սիրո,ինչպես նաև երիտասարդության և գեղեցկության հիմն։ Այն ճանաչվում է ամբողջ աշխարհում որպես Բրազիլիայի խորհրդանիշ: Բրազիլիայի ամենահեղինակավոր մշակույթներից մեկը համարվում է Սամբան: Այն դարձել է Բրազիլիայի ազգային ինքնության պատկերակ, որը 2005 թ. դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգությունը: Հիմնական արմատը՝ Սամբա կարիոկա, որը պարել են Ռիո դե Ժանեյրոյում: Սամբայի ազգային օրը նշվում է Դեկտեմբերի 2-ին:

Սամբան այսօրվա դրությամբ մտնում է պարահանդեսային պարերի լատինամերիկյան ծրագրի մեջ։ Տպավորիչ այս պարը միանգամից չի արժանացել եվրոպացիների բարեհաճությանը։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում այն դարձավ հայտնի։ Տարիների հետ սամբայի հայտնիությունը գնալով աճում է։

Ինչպես շատ լատինամերիկյան պարատեսակների դեպքում, սամբան նույնպես ունի աֆրիկական արմատներ։ Սամբան աֆրիկական ռիթմերի համաահունչ խառնուրդ է, որոնք հայտնվել են Բրազիլիայում «սև մայրցամաքից» եկած ստրուկների հետ միասին, նաև իսպանական պարերի հետ՝ Եվրոպայից եկած և Հարավային Ամերիկայում հաստատված մարդկանց կողմից։

XVI դարում Բրազիլիայի պորտուգալացի զավթիչները իրենց հետ Կոնգոյից և Անգորայից բերեցին բազմաթիվ ստրուկներ, որոնք տարածեցին նմանատիպ պարերը Հարավային Ամերիկայում, ինչպիսիք են՝ Էմբոլադան, Կատարետեն и Բատուքյուն։ Ինկվիզիցիան (կաթոլիկ եկեղեցու ատյան) համարում էր այս տիպի պարերը ծայրաստիճան մեղք, քանի որ պարերի կատարման ժամանակ անպարկեշտ շարժումներ: Այն ժամանակ նմանատիպ կատարումները զգալի չափով դուրս էին բարոյականության սահմաններից։

Աստիճանաբար վերին խավը նույնպես հարմարվեց օրիգինալ պարի կատարմանը։ Ճիշտ է՝ վերին խավի կողմից ընդունվելու համար պարի մեջ կատարվեցին փոփոխություններ։ Մասնավորապես, ներմուծվեց փակ պարային դիրք, միակ հնարավոր տարբերակը այդ ժամանակ։

Այդ տարբերակով պարը անվանում էին Zemba Queca։ Այդ անվամբ այն հայտնի դարձավ 1885 թ.-ին, ինչպես «նրբագեղ բրազիլական պար»։ Տարբեր պարատեսակներից շարժումներ վերցնելով, միավորվելով նրանց հետ և ժամանակակից դարձնելով նրանց՝ առաջացավ Սամբան:

«Սամբա» բառի հստակ բացատրությունը հայտնի չէ։ Սակայն «Zambo» տերմինը նշանակում է «թուխ» - ծնված սևամորթից և բրազիլացի կնոջից։ Շուտով սամբան միավորվում է Maxixe պարի հետ և արդեն նոր անվամբ գոյություն ունեցավ մինչև 1914 թ.։ Maxixe-ն դարձավ հայտնի Փարիզում 1905 թ.-ին, իսկ 1923-1924 թթ. փորձեր արվեցին սամբան մտցնել եվրոպական պարատեսակներից շարքը։ Սակայն այս փորձերը հաջողության հասան միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սամբայի հայտնի տեսքով ծնունդն է համարվում 1956 թ.-ը։

Բրեյք-դանս

Բրեյք Դանս արտահայտությունը բառացիորեն թարգմանալիս կստանանք «կոտրատվող պար»։ Պարատեսակը ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը: Ունի նաև իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ։ Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։

Գրաֆֆիտին մարդկային առաջին նկարչական քայլերն են, որոնք մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերներն են քարանձավների պատերին:



Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» - Էլեքտրիկ Բուգալոս խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie» - էլեքտրիկ բուգի։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն հազարից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական ՝ տաս հազարից ավելի։

Բրեյք դանսը իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն իր մեջ ընդգրկել է գրեթե բոլոր աշխարհին ծանոթ պարային տարրերը։ Այս պարաձևը շատ նման է իր բարդ կառուցվածքով Բրազիլական ազգային Կապուերա պարին, որը իր հերթին հանդիսանում է նաև որպես մարտարվեստ։ Այդ նմանությունը բացատրվում է նրանով, որ իրական բրեյք դանս պարային ոճը ստեղծվել է կապուերայից։

1960-70-ականներին, Նյու Յորքի ցածրախավ մասերում ապրող և գործող հանցագործ միությունները, որոնք ի դեպ հիմնականում սևամորթ էին, իրենց սեփական պաշտպանության կամ հանցագործական գործունեության համար յուրացնում էին մարտարվեստներ, և ամենամատչելի ձևը կապուերան էր։ Ի դեպ կապուերա պարատեսակը շատ գեղեցիկ էի նայվում,ունենալով վատ կոմեր: Բրազիլացի Ջելոն Վիերան բացելով կապուերայի դպրոց Նյու Յորքում 70-ականներին դարձավ առաջին բրեյք դանս խմբերից մեկի՝ Rock Steady Crew-ի հիմնադիրը։

Հիփ-հոփ

Հիփ-հոփը ծնունդ է առել 1969 թվականին, Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։ Պարատեսակն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ դիջեյ, MC (Master of ceremonies), բրեյք դանս և գրաֆիտի։

Դեռ 1898 թվականին Հիփ բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։

Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածվել է , երբ ուղղվածության ստեղծումից անցել է հինգ տարի: Անվանման հեղինակը՝ դիջեյ Աֆրիկա։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը այն անվանվել էր Բի-բոյ , դիջեյ Քուլ Հերքի կողմից: Այդ անվանումը վերցված էր Break boys տերմինից։

Հիփ հոփ մշակույթը հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։

Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական։





















No comments:

Post a Comment