Այս բանաստեղծությանը կտամ կարմիր գույն, բայց ոչ թե միայն այն բանի համար, որ հեղինակը շեշտում է կարմիր գույնը ծաղկի, այլ ընտրել եմ ընդհանուր ստեղծագործության համար: Ստեղծագործության մեջ գտա սպիտակ երանգներով կարմիր գույնը: Կրկին անգամ կարդալիս երկնագույն գույն նկատեցի: Մեծարենցի երազները կապույտ ներկվեցին իմ ընթերցելու ժամանակ:
«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր (((((((((((rain)))))))))))) «Լույսն իհարկե՛ լավն է, սակայն ավելի գեղեցիկ է մթության մեջ»
Friday, March 17, 2017
Thursday, March 2, 2017
Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Subscribe to:
Posts (Atom)