Saturday, May 27, 2017

Հետաքրքիր, նոր ծնված փաստ  իմ կյանքում

Շատ հետաքրքիր ու մի քիչ էլ զարմանալի զգացողություն եմ նկատել իմ կյանքում: Մի ժամանակ ասում էի, որ ինչ տրամադրություն ունեմ, դրան էլ բնորոշ երգ եմ լսում, բայց սխալվել եմ: Վերջին մի քանի ամսում նկատեցի, որ երաժշտությունն է տիրում իմ տրամադրությանը: Չգիտեմ ինչպես, բայց երբ լսում եմ հանգիստ կամ տխուր երաժշտություն, անկախ ինձանից, սկսում եմ հիշել հուզիչ պահեր կամ այն պահերը,որոնք կուզեի լինեն մինչև այս օրս, բայց դրանք դադարել են կատարվել: Կամ լրիվ այլ բան՝ սկսում եմ պատկերացնել շատ բաներ, ու դրանք հիմնականում լինում

Բացօթյա միջավայրում յուրացնող երկրաչափություն

Մայիսի 10-ին ժամը 13:40՝ մաթեմատիկայի դասաժամին, երկրաչափության դասն անցկացրինք յուրահատուկ ձևով: Փորձեցինք հաշվել մեզ շրջապատող առարկաների՝ կոճղերի երկարությունն ու ծավալը:
Այսպես՝ պիտի  գտնեինք երկրաչափական պատկերի՝ կոճղի երկարությունը՝C-ն, ինչը գտնելու համար պիտի հաշվեինք կրկնակի շառավիղը՝ 2R-ը և շառավիղը, նույն ինքը՝ R-ը.
Նախագիծ: «Մաթեմատիկական ունակությունների յուրօրինակ դրսևորում»


Նապոլեոն Բոնապարտ

Նապալեոն Բոնապարտը ծնվել է 1796 թ. օգոստոսի 15: Նա ֆիզիկապես ունեցել է կանացի կազմվածք, ընդամենը 157 սմ հասակ, թույլ մարմնով, սակայն ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն ունեցող մի անհատ, ով մեծ դեր ունի համաշխարհային պատմության մեջ: Չնայած այս ամենի, նա եղել է ֆրանսիացիների առաջին կայսր‌ը: 24 տարեկանում

Sunday, May 7, 2017

Ապրիլի 27 - ագարակում

Ապրիլի 27-ին ես և իմ դասարանի մի քանի հոգի գնացինք ագարակ: Ագարակում հանդիպեցինք մի քանի մեծահասակների, նրանցից մեկը մեզ հետ շատ երկար զրույցի բռնվեց և պատմեց իր շան պատմությունը: Նա իր շանը բերել իր տանից մի քանի օրով: Իսկ մյուսը մեզ ուղղորդեց: Կենդանիներից կար մի ձի և չորսից հինգ շներ: Կար նաև մի փոքրիկ շնիկ, որին բերել էին Հիմնական դպրոցից: Շնիկը հիվանդ էր ու սրսկվելու կարիք ուներ:

Ապրիլի 6- քայլարշավ

Մայիսի 6-ին փոքրիկ խմբով՝ Հասմիկ Նալբանդյանի և Մաննիկ Պողոսյանի գլխավորությամբ, գնացինք քայլարշավի: Քայլարշավը տեղի ունեցավ Կարմիր Բլուրում: Երկու ուսուցիչները, մի քանի հոգի մեծերից և տղաները 6-7 դասարանից հետաքրքիր ժամանակ անցկացրինք բլուրում: Գեղեցիկ բնության ներքո նկարվեցինք, նկարեցինք միմյանց: Ամբողջ բլուրը ծածկված էր կարմիր, դեղին և մանուշակագույն գույներով:

Thursday, April 20, 2017

Կյանքում կատարվող կարևոր իրադարձություն, որն ավարտ չունի

Ձեր կարծիքով ինչի մասին եմ ես խոսելու: Կխոսեմ մի երևույթի մասին, որը կյանքում մեծ տեղ է զբաղեցնում բոլորի համար: Պայքար, այո՛, խոսելու եմ պայքարի մասին, պայքարում են սովորաբար ինչ-որ մի բանին հասնելու համար, դա կլինի նպատակ, ցանկություն, վերելք, կյանքի ու մահվան հարց և այլն:  Շատ բաներ կան ու կլինեն, որոնց համար պիտի ապրեմ, որոնք ապրելու իմաստ կհանդիսանան: Սակայն,

Saturday, April 8, 2017

Պետրոս Դուրյան «Դրժել»

Ասեմ, որ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները տարբերվում են մյուսներից: Ճիշտ է` յուրաքանչյուր գրողի ստեղծագործություն տարբերվում է մյուսից մի յուրահատուկ ձևով: Կան շատ տարբերություններ, սակայն ամենաակնառուն երազն է՝ երազանքը: Նա երազում է, նրա երազանքները վառվեցին, մոխրացան: «Դրժել»՝ այս ստեղծագործությունն ունի շատ հետաքրքիր հերթականություն, որն առաջինն աչքիս երևաց, սկզբի երկու տողը ամբողջ ստեղծագործության ամփոփումն է, իսկ հետո ընդարձակպատմում է եղելության մասին: