Sunday, February 5, 2017

Հունվարյան ուսումնական ճամբարը

Ակտիվ մասնակցության շնորհիվ ինձ համար հունվարը հագեցած էր, շնչել անգամ չէի հասցնում: Մասնակցել եմ կլոր սեղանների և սեմինարների, որոնցից շատ օգուտ եմ քաղել, հավաքել եմ պետքական շատ ինֆորմացիա: Կլոր սեղաններին, սեմինարներին մասնակցելով՝ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել, ծանոթացել նոր մարդկանց հետ:
Անգլերենի ֆլեշ-մոբ անվանում ունեցող կլոր սեղանի ժամանակ ծանոթացել եմ պարոն Յուրայի հետ, որից հետո որոշում եմ կայացրել ընտրությամբ գործունեության միջոցով մասնակցել անգլերենի դասընթացների, որոնք դասավանդում էր պարոն Յուրան: Մասնակցել եմ լրագրություն թեմայով սեմինարի, որը կայացել է Հիմնական դպրոցում: Հանդիպման վերլուծությունը տես իմ բլոգում: Այս ամենից առաջ, երբ մշակույթի նախարարն էր այցելել մեր դպրոց, շատ տեղեկություններ իմացանք Արմեն Ամիրյանի մասին: Այս թեմայով նույնպես «Սուրհանդակ» ռադիոն ունի ռեպորտաժ,որը վարել եմ ես՝ Մարիամ Խաչանյանս (նույնպես տես բլոգում): Իսկ վերջում հասցրի մասնակցել նաև «Ներդաշնակություն» ցուցահանդեսին: Ես լրիվ համաձայն եմ գեղանկարչություն դասավանդողների, նամանավանդ՝ Կարեն Մկրտչյանի հետ, քանի որ նրա հետ հարցազրույցի ժամանակ հասկացա՝ ինչ նկարներով էր պատված այդ մեծ սրահը: Այդ նկարներում պատկերված չէին առարկաներ, որոնք սովոր ենք տեսնել, դրանցում պատկերված էին այնպիսի զգացողություններ, որոնք դժվար կլինի առօրյայում տեսնել: Մանրամասն կարող ես տեսնել ՝ իմ բլոգում և mskh.am կայքում:

No comments:

Post a Comment