Friday, December 23, 2016

Ռոբերտ Շեքլի «Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ»

Պատմվածքի հետաքրքրությունն իր ֆանտաստիկայի մեջ էր, շատ եմ սիրում ֆանտաստիկա։ Չէ՞ որ այն հետաքրքիր է դարձնում ու զվարճացնում է: Սակայն չեմ սիրում երկար զբաղվել ֆանտաստիկայի շուրջը մտածելով, կարծում եմ, որ հետագայում հուսախաբ կլինեմ: Կերպարի մասին շատ բան չեմ ասի, կասեմ միայն, որ նա շատ բարեկիրթ ու շնորհքով էր, քանի որ յուրաքանչյուր մարդ, գիտակցելով, որ ինչ-որ մեկը չի կարող մյուսի առաջ պահանջ դնել կլինի այդպիսին։
Պետք չէ ինչ-որ մեկին վատ վերաբերվել, անկախ նրանից՝ նա թույլ է, թե ուժեղ։ Ուղղակի զիջելի է թույլի դերը: Շատ դեպքերում մարդ դիմացինին վիրավորում է, ու չի հասկանում ինչ ցավ է պատճառել թեկուզև իր բառերով, այդ ցավերը լինում են անգամ այնպիսին, որ խառնում են մարդու ամբողջ ներաշխարհը: Այդ դեպքերում շատ է լինում, որ ցավ պատճառողը չի էլ գիտակցում՝ ինչ է արել: Ամեն մի քայլ անելիս քանդվում է մի մրջյունի մեծ ընտանիք, բույն և դրա մասին չեն էլ մտածում վատ արարք գործողները։ Սակայն ինչ անեն մարդիկ, չէ՞ որ այդ մրջյուններից տարածված են ամբողջ գետնով մեկ, հարկավոր է լուծում գտնել, միայն մեղադրանքներով չենք կարող հարցին լուծում տալ:

No comments:

Post a Comment